Հենրիխ Մխիթարյանը կմեկնի՞ Բաքու
Այսօր պարզ դարձան նաև Եվրոպալիգայի խաղարկության 2018/19 մրցաշրջանի խմբերն ու խմբերում մասնակից թիմերը։ Հայ երկրպագուներին հետաքրքրում են Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցները։
Քիչ առաջ պարզ դարձավ, որ լոնդոնցիները կխաղան ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ։
Լոնդոնի «Արսենալ»-ն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Սպորտինգ»-ը, «Որսկլա»-ն, ինչպես նաև ադրբեջանական թիմը։