Տաքսու վարորդը հափշտակել է գումար և փախուստի դիմել
Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից նոյեմբերի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Էդվարդ Ա.-ն եւ հայտնել, որ ժամը 14.15-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում, «Գրախանութ» կրպակի մոտ, անհայտ տաքսի ծառայության վարորդը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով իրենից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ եւ դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Օպել»-ի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Ղ.-ն է, ով նոյեմբերի 18-ին, ժամը 14.00-ին, Թումանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին եւ տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: