Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Հասարակություն

Սպիտակ շապի՞կ, թե՞ որակյալ կրթություն․ Մեր կրթական համակարգի ողբերգությունը

Այսօր սեպտեմբերի 1-ն է։ Սկսվում է նոր ուսումնական տարին։ Ուսումնական տարվա հետ մեկտեղ՝ նոր է նաև Կրթության ու գիտության նախարարը, ով արդեն հասցրել է հանդես գալ մի շարք հայտարարություններով։ Նոր ուսումնական տարում այլևս չի լինի պարտադիր հագուստ, չի լինի սպիտակ վերնաշապիկ ու սև տաբատ։

Սրան զուգահեռ՝ Կրթության ու գիտության նախարարությունը վերահսկում է նաև, որ դպրոցներում դրամահավաքներ ու չարաշահումներ չլինեն։ Իհարկե, սա կրթության ոլորտի կարևորագույն հարցերից մեկն է։ Սակայն պետք է ընդգծել, որ կրթության ու գիտության ոլորտի ամենակարևոր հարցը կրթությունն է։ Հասկանալի է, որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, որտեղ բյուջեի մեծ գումարները ծախսվում են բանակի ու սպառազինության վրա, սակայն պետք է նաև հասկանալ, որ հզոր բանակ ունենալուց զատ, պետք է նաև ունենալ կիրթ, խելացի ու գիտակից սերունդ։

Իսկ կրթության առաջին հարթակը դպրոցն է, որտեղ, մեղմ ասած, ամեն ինչ վատ է։ Բավական է մտնել Երևանի էլիտար ու «լավագույն» մի շարք դպրոցներ, տեսնել աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները, ստուգել աշակերտների գիտելիքները, ու պարզ կդառնա, որ դպրոցի աշակերտների թվի 5-10 տոկոսն է միայն «կիրթ աշակերտ»։

Սա մեր երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է, եթե ոչ կարևորագույնը։ Մասնագետներն արդեն մի քանի տարի շարունակ նշում են, որ 12-ամյա կրթական համակարգը վատն է ու դրական ոչ մի առաջընթաց չի տվել մեր երկրին։

Փոխարենը ավագ դպրոցի փոխարեն հիմա շատերը ընդունվում են ֆրանսիական կամ եվրոպական համալսարաններին կից քոլեջներ։ Այսպիսի վիճակ է նաև համալսարաններում։ Պետական բուհերը նշում են, որ դիմորդների թվի նվազումով ու արտագաղթով է պայմանավորված, որ տարեցտարի դիմորդների թիվը նվազում է, սակայն նույն հարթության վրա ամերիկյան, ֆրանսիական ու օտարերկրյա այլ համալսարանների երևանյան մասնաճյուղերում պատկերը մի փոքր այլ է։ Ոմանք լսելով, տեսնելով համալսարանների խայտառակ վարկանիշն ու ուսուցման վատ որակը՝ նախընտրում են ստանալ եվրոպական կրթություն։ Այնինչ մեր երկրի կրթության հարցը պիտի լուծի հենց մեր երկիրը։

Հասկանալի է, որ տարիներ շարունակ կրթական ծրագրի քայքայման ու կազմալուծման արդյունքում շատ դժվար է կարճ ժամանակում լուծել այդ հարցը, բայց մյուս կողմից իշխանությունները պետք է գիտակցեն, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ ուշ փոփոխությունները կարող են բերել անկիրթ մի քանի սերունդ։

Մինչ մենք անտեսում ենք կրթության ոլորտը, աշխարհի մի շարք երկրներ իրենց կրթական ու գիտական կենտրոններն են բացում Հայաստանում, ու այդկերպ կարողանում են մեր երկրի խելացի ու երիտասարդ կադրերին կրթել ու կարճ ժամանակ անց այդ «ուղեղներին» տեղափոխել աշխարհի այլ երկրներ։