Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում արիության դասեր են կազմակերպվել
Սեպտեմբերի 1-ն Արցախի հանրապետության ուսումնական հաստատություններում ավանդաբար նշանավորվել է արիության դասերով, որոնք անց են կացվել ՊԲ բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ: Բանախոսները շնորհավորել են գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, անդրադարձ կատարել բանակի հերոսական արարումներին, Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման պատմաքաղաքական դրվագներին և պատասխանել ներկաների հարցերին:
Նշենք նաև, որ նման արիության դասեր կազմակերպվել են հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում: