«Տրանսպորտի ոլորտում քաոսային իրավիճակ է, Բեգլարյանին պետք է անվստահություն հայտնենք». Տ.Հովհաննիսյան
Վաղը ժամը 13:00-ին Բրազիլիայի հրապարակում (Հրազդան մարզադաշտի հարևանությամբ) տեղի կունենա բողոքի ակցիա: newspress.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ բողոքի ակցիային մասնակցելու են անհատ տաքսու վարորդները, մի շարք տաքսի ծառայությունների և փոխադրող ընկերությունների ներկայցուցիչներ. «տրանսպորտի ոլորտում քաոսային իրավիճակ է, պետք են համակարգային փոփոխություններ, միշտ ասում ենք, բայց արդյունք չկա, արդեն Գագիկ Բեգլարյանին պետք է անվստահություն հայտնենք»,-մանրամասնեց նա:
Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ Բրազիլիայի հրապարկից երթով շարժվելու են կառավարություն և նախագահական նստավայր: Ըստ նրա` տրանսպորտի ոլորտում գործունեություն ծավալողներին ուղղակի թալանում են. «մի շարք փոխադրող ընկերություններ, տաքսի ծառայություններ լուծարման եզրին են, տույժ տուգանքներ, ինչ ասես գլխներին բերում են»,-ասաց նա` եզրափակելով, որ իրենց պահանջների մասին առավել մանրամասն կխոսեն վաղը բողոքի ակցիայի ժամանակ: