Դոնեցկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա ևս 2 զոհ և 11 վիրավոր
Ինչպես արդեն հաղորդել էինք, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պայթյունի հետևանքով զոհվել էր ևս 2 մարդ։ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս պահին կա հոսպիտալացված 6 մարդ։ Իսկ մնացած 5 տուժածները չեն ցանկացել ստանալ բժշկական օգնություն։ Իրավապահ մարմինները ճշտում են նաև 2-րդ զոհի ինքնությունը։
Հավելենք նաև, որ այս պահի դրությամբ կան մեծ թվով ձերբակալվածներ, ովքեր կասկածվում են ահաբեկչությունն իրականացնելու մեջ։