Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Հասարակություն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, ՀՀ ԱԽ քարտուղարի օգնականը և դեսպաններ մասնակցել են ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսին (ֆոտոշարք)

2018թ. օգոստոսի 17-ից 21-ը ք. Ծաղկաձորում (ՀՀ) անցկացվել է «Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված, արդեն ավանդական դարձած ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսը` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի, Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի օժանդակությամբ:

Կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, որոնք հանդիսանում են Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին մասնակիցներ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայ-Ռուսական համալսարանից (ՀՌՀ), Արցախի պետական համալսարանից, Հետսովետական ուսումնասիրությունների կենտրոնից, Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնից, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամնից, Մոլդովայի երիտասարդ փորձագետների միությունից, ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայից, Պ.Ա. Ստոլիպինի անվ. Պովոլժյայի կառավարման ինստիտուտից, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայից, Ռուսաստանի մաքսային ակադեմիայից:

Կոնֆերանսի լիագումար նիստին մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Զեկույցներով են հանդես եկել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Արմինե Մարգարյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային հետազոտական համալսարանի գիտության գծով պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի նախագահ Նորայր Դունամալյանը:

Իր ելույթի ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի նշանակությունը մեր պետությունների, անվտանգության և միջպետական հարաբերությունների հարցում լայն իմաստով պարզ է և ակնհայտ:

«ՀԱՊԿ-ի նշանակությունը մեր պետությունների, նրանց անվտանգության և փոխհարաբերությունների համար լայն իմաստով պարզ և ակնհայտ է ձեզ համար, այլապես դուք այստեղ չէիք գտնվի: Այդ պատճառով ես չեմ խոսի թեմայի արդիականության մասին: Այս կոնֆերանսը խորը գործնական բնույթ է կրում, Կազմակերպության հիմնական, կանոնադրական մարմինների գործունեության օրինակով նրա աշխատանքի մեխանիզմին ծանոթանալուն է ուղղված»,- նշել է Կոպիրկինը:

Ըստ դեսպանի` այս հարցերն ուսումնասիրելով, միջոցառման մասնակիցները հնարավորություն կստանան է՛լ ավելի խորը հասկանալ այն խնդիրները, որոնց առնչվում է ՀԱՊԿ-ը մեր ընդհանուր շահերը պաշտպանելու գործում:

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ տվյալ միջոցառումը լավ հնարավորություն է հանդիսանում որոշ ժամանակով կտրվել հրատապ խնդիրներից և մասնակիցների ուշադրությունը սևեռել ՀԱՊԿ գործունեության և պաշտպանության խորացման վրա:

«Վստահ եմ, որ այսօրվա և հետագա քննարկումների արդյունքում բազմաթիվ հարցեր, որոնք կան, պարզ կդառնան ու հետին պլան կմղվեն: Եվ կառուցողական առաջարկներ կմշակվեն, որոնք կօգնեն ՀԱՊԿ-ի գործունեությունն ու անդամ-պետությունների միջև փոխհարաբերություններն էլ ավելի արդյունավետ դարձնել: Եվ, ամենակարևորը՝ կբարձրանա մեր քաղաքացիների տեղեկացվածությունը այս կարևոր կառույցի մասին, որ որոշակի անորոշության գոտիներ, ավելորդ հարցեր, որոնց պատասխանները պարզ են և որոշ դեպքերում անգամ պարզունակ, չառաջանան»,- հայտարարեց Նազարուկը:

Միջոցառմանը ներկա գտնվող Հայաստանում Ղազախստանի դեպսան Թիմուր Ուրազաևը վստահություն է հայտնել, որ նման միջոցառումը նպաստում է ՀԱՊԿ-ի առջև դրված, և, ցավոք, հասարակության լայն շրջանակների համար ոչ միշտ հասկանալի նպատակների և խնդիրների ճիշտ ընկալմանը:

«Սա, իմ կարծիքով` շատ լավ նախաձեռնություն է: Առաջին հերթին, որովհետև նման կոնֆերանսերը նպաստում են Կազմակերպության առջև դրված նպատակների և խնդիրների ճիշտ ընկալմանը, որոնք, ցավոք, ոչ միշտ են պարզ և հասկանալի հասարակության լայն շրջանակներին, այլ ոչ միայն մասնագետներին: Երկրորդը` Ղազախստանը նախագահություն է ստանձնել ՀԱՊԿ-ում, և դա լավ հնարավորություն է` էլ ավելի լայն տարածել մեր նպատակների մասին տեղեկատվությունը»,- ասաց Ուրազաևը:

Նա նաև կոչ է արել կոնֆերանսի մասնակիցներին շատ մտացված մոտենալ բոլոր ծրագրային փաստաթղթերին և այն գործնական քայլերին, որոնք արվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ խնդիրների ճիշտ ընկալումը հնարավորություն է տալիս խուսափել չմտածված և կտրուկ քայլերից, որովհետև ցանկացած քայլ, որը սխալ է ընկալվելու գործընկերների կողմից, ինքնաբերաբար հանգեցնելու է արդյունավետության նվազմանը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Արմինե Մարգարյանն, իր հերթին, նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում հնարավորություն է ստեղծված բարելավել մեր հնարավորությունները և կարողությունները տարբեր հարցերում, և ՀԱՊԿ-ն այդ առումով մեծ ներուժ ունի:

«Վստահ եմ, որ այս լսարանում բոլորը քաջատեղյակ են, որ Կազմակերպությունը կառուցված է տարածաշրջանային սկզբունքով, առկա է հավաքական անվտանգության երեք տարածաշրջան, որոնցում օբյեկտիվորեն մարտահրավերները և սպառնալիքները տարբեր են թե՛ բովանդակության առումով և թե՛ խորության տեսանկյունից: Եթե հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության համար առաջնային է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու խնդիրը, ապա Կենտրոնասիական տարածաշրջանի մեր դաշնակիցների համար առաջնահերթ է Աֆղանստանից բխող սպառնալիքների և մարտահրավերների չեզոքացումը, ծայրահեղականության, ահաբեկչության և նարկոտրաֆիկի դեմ պայքարը: Իր յուրահատկություններն ունի նաև արևելաեվրոպական տարածաշրջանը: Այս համատեքստում, օբյեկտիվորեն տարբեր հավաքական անվտանգության տարածաշրջանների պետությունների տեսլականները և մոտեցումները կազմակերպության հետագա զարգացման վերաբերյալ չեն կարող լինել նույնը, քանի որ, անվտանգության ապահովման գործում յուրաքանչյուր անդամ պետություն հաճախ ունենում է իր ուրույն հիմնախնդիրը, օրակարգը և ջանքեր է գործադրում դրանք բոլորի կողմից լսելի դարձնելու և հնարավորինս լուծումներ ստանալու ուղղությամբ:

Ըստ այդմ, մենք՝ դաշնակիցներս, չենք կարող ունենալ մեկ և անբեկանելի դիրքորոշում հարցերի վերաբերյալ, սակայն վստահաբար կարող ենք ամրապնդել ընդհանուր հայտագրի գալու մեր կարողությունն ու ունակությունը: Եվ հենց այս տեսանկյունից, ՀԱՊԿ-ը, որի շրջանակներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով դեռևս զգալի ներուժ ունի, որի մասին վկայում են Կազմակերպության շրջանակներում վերջերս ընդունվող փաստաթղթերը», - նկատեց Ա. Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրական գնահատեց նման կոնֆերանսի անցկացումը և ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի գործունեության մասին հասարակության շրջանակներում տեղեկությունների ավելի լայն տարածման նպատակով:

ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային հետազոտական համալսարանի գիտության գծով պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը նշեց, որ այս միջոցառումը էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում հավասարակշիռ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը զուգահեռ փորձելով զարգացնել հարաբերություններ նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, իսկ վերջին տարիներին նաև Չինաստանի հետ:

«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքի առկայության, և վերջինիս կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ իրականացվող բացահայտ թշնամական քաղաքականության պայմաններում Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդ դերակատարների հետ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով վտանգել Ռուսաստանի հետ իր ռազմավարական դաշինքը», - նկատեց Բ. Պողոսյանը:

«Հանրային դիվանագիտության կենտրոնի» նախագահ Նորայր Դունամալյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումն ունի երեք հիմնական գործառույթ: Առաջինը՝ հարաբերությունների ամրապնդումն է և ճշգրտումը փորձագիտական հանրության համար:

«Այստեղ, փորձի փոխանակման հետ մեկտեղ, մեծ կարևորություն է հաղորդվում գործընկերների, փորձագետների հետ քննարկմանը նոր գաղափարների շուրջ»:

Երկրորդը՝ ռեալ և հնարավոր սցենարների համադրումը դիվանագիտական խաղի շրջանակներում ուղղված են որոշ վտանգների և սպառնալիքների կանխատեսմանն ու կանխարգելմանը: Եվ երրորդը՝ որոշում կայացնելու գործընթացը ցույց է տալիս Կազմակերպության գործունեության շրջանակներում բոլոր առավելությունները և թերությունները:

«Այսպիսով, պետք է աշխատել այն ուղությամբ, որ միջոցառման արդյունքներն ունենան իրենց հետագա ազդեցությունն ակադեմիական և գործնական ոլորտներում, դառնալով ևս մեկ շրջան մասնակիցների պրոֆեսիոնալ զարգացման գործընթացում»,- եզրափակեց Ն. Դունամալյանը: