Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմեր
Տնտեսություն

Եթե մեր կարագը կարագ չէ, ուրեմն՝ կովերն էլ կովեր չեն․ կովից բուսական յուղ չեն կթում․ «Արզնի Կաթ»-ից պարզաբանում են

Օրերս մամուլում շրջանառվել է մի հրապարակում, ըստ որի նշվել է, թե «Արզնի Տոհմային ԹՏԽ»-ի արտադրած «Արզնի Կաթ» քաղցրասերուցքային կարագը պարունակում է բուսայուղ։

Ըստ հրապարակման՝ փորձաքննության են ներկայացվել ընդհանուր առմամբ 11 անվանում լայն տարածում ունեցող տեղական և ներկրված սերուցքային կարագի տեսակներ, որից պարզվել է, միայն «Արզնի կաթ» -ի արտադրանքը չի համապատասխանում նշված նորմերին։ 

 

Հրապարակման հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Արզնի Կաթ»-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել` հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: 

«Արզնի-կաթ» ընկերության հիմնադիր Արմեն Ջանվելյանը կատարվածի նկատմամբ իր տարակուսանքն է հայտնում։ Նա չի հասկանում, թե այդ ի՞նչ լաբորատոր փորձաքննություն է եղել, որը պարզել է, թե իրենց արտադրած կարագը, մեղմ ասած, «կարագ չէ»։

«Ես չգիտեմ այդ ինչպե՞ս են ստուգել, արդյո՞ք այդ տվյալները հստակ են․․․ մենք տվել ենք կրկնակի փորձաքննության և սպասում ենք պատասխանին»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում է Արմեն Ջանվելյանը։

Նա նկատում է, որ կրկնակի փորձաքննության արդյունքներին ոչ մի վայրկյան չի կասկածի, քանի որ այն ամենաանաչառ կազմակերպություններից մեկն է, որի արդյունքները եվրոպական երկրների շատ լաբորատորիաներ հիմք են ընդունում։ 

«Իսկ, եթե մեր փորձաքննություն էլ ցույց տվեց, որ կարագ է, բա ո՞նց է լինելու․․․ ես ընդհանրապես վստահ չեմ, թե ինչ նմուշ է ներկայացվել փորձաքննության։ Այդպես չեն անում․ եթե որևէ ապրանքից նմուշ են տանում լաբորատորիա, ապա նույն նմուշից պետք է տային կրկնակի փորձաքննության համար։ Ես մեր կարագն եմ տարել լաբորատորիա, բայց արդյո՞ք հիշյալ փորձաքննությանը ներկայացվել է նույն ապրանքը՝ մե՛ր կարագը․ ես կասկածում եմ, քանի որ մեր կարագը՝ հաստատ կարագ է և բուսական յուղ չի պարունակում»,-ասում է Արմեն Ջանվելյանը։

Նա չգիտի, թե կրկնակի փորձաքննության արդյունքները հաշվի կառնվի՞ առաջիկա գործընթացում, թե՞ ոչ, բայց ևս մեկ անգամ վստահեցնում է՝ անարատ կաթից ստացված կարագը չի կարող բուսական լինել։

«Կովերից ձեթ կամ մարգարին չեն կթում, կովերից կաթ են կթում․․․»,-ասում է մեր զրրուցակիցը։

Նա չի բացառում, որ կարող են նաև իրենց ընկերության վրա կասկածել այնպես, ինչպես իրենք են կասկածում և կարծիք հայտնել, թե կրկնակի փորձաքննության ներկայացվել է իսկական կարագ ու դրա համար էլ արդյունքները դրական են։ Բայց այս դեպքում էլ ընկերությունն առաջարկում է և պատրաստ է ևս մեկ փորձաքննություն կատարել, որը վերջնակապես ցույց կտա իրական արդյունքները։

Արմեն Ջանվելյանը նշում է, որ հնարավոր է խախտվել է փորձաքննության տանելու ձևը, բացի այդ ստուգողը չպետք է իմանա ում մթերքն է ստուգում, քանի որ չի բացառվում նաև, որ այս կամ այն լաբորատորիայի փորձագետը անձնական շահագրգռվածություն ունենա և այն վեր դասի՝ օբյետիվ ուսումնասիրություն չկատարելով։

Արմեն Ջանվելյանը գուցե այս չափ կասկածամիտ չլիներ այդ ստուգման ու ստացված պատասխանի նկատմամբ, եթե վստահ չլիներ, որ «Արզնի Կաթ»-ի արտադրանքը չի կեղծվում։

«Մենք շատ կովեր ունենք, ձեռք ենք բերում սեփական հումք։ Արոտավայրից մինչև ախոռ կովերն իսկապես մեր հսկողության տակ են՝ ի՞նչ կերան, ի՞նչ խմեցին, կթվորը ինչպե՞ս կթեց, ո՞նց տեղափոխվեց կաթն ու ինչպե՞ս խանութ մտավ, ու հիմա ուզում են ասել, որ մենք սխալ ենք և մեր կարագն էլ՝ կարագ չի, եթե այդպես է՝ ուրեմն մեր կովերը՝ կովեր չեն, այդպես է ստացվում»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց նաև «Արզնի Կաթ»-ի թթվասերի հետ կապված դեպքը։ Այդ անգամ դարձյալ ճիշտ չէր ներկայացվել հարցը։ Քանի որ «Արզնի Կաթ»-ն արտադրում է տարբեր տեսակի թթվասեր՝ թթվասերային մթերք և հենց թթվասեր, փորձաքննությունը անցկացվել էր թթվասերային մթերքից վերցրած նմուշից՝ իբրև թթվասեր և հրապարակվել էր, թե իբր «Արզնի Կաթ»-ի թթվասերը բուսական ծագում ունի։ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում և՛ Արմեն Ջանվելյանը, և Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վստահեցրեցին, որ սխալ մոտեցում է եղել խնդրին։

«Հանրապետության կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ 80 տոկոսը ունեն 2-3 սեգմենտի թթվասեր` պրեմիում, միջին դասի եւ էկոնոմ դասի: Այսինքն` կան տարբերություններ գնային սեգմենտով, յուղայնության առումով եւ այլն: Այլ կերպ ասած արտադրողը եւս հարմարվում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, պարզապես կարեւորն այն է, որ մարդն իմանա, թե ինչ է գնում: Օրինակ, «Արզնին» ունի թթվասեր, թթվասերային մթերք, սերով թթվասեր և սմետանիչ»,-ասաց Արմեն Ջանվելյանն ու հավելեց, որ այն ժամանակ էլ ինքն այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞ւ են թթվասերային արտադրանքը տարել և այլ ընկերությունների թթվասերային սեգմենտների հետ ստուգել։

Խաչատուր Պողոսյանն էլ նկատեց, որ թեև այս մասին այն ժամանակ էլ բարձրաձայնել է, սակայն այս նոր դեպքը առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ հիշել պատմությունը։

«Թթվասերային մթերքի մեջ ընկերությունն իրավունք ունի օգտագործել փոխարինչներ՝ այդպես են ասում՝ «զամինիտել» և պիտակի վրա այդ մասին գրաված է, դա խաբեություն չէ։ Սխալն այն է եղել, որ այս մթերքը ներկայացրել են որպես թթվասեր ու նույնիսկ լաբորատորիայի մասնագետը չի ասել, որ այս տարրայի մեջ այն է՝ ինչ մատնանշված է պիտակի վրա․․․ եթե ֆիքսված չլիներ՝ խախտում կլիներ, բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ ամեն ինչ օրենքով է և ճիշտ»,-ասում է Խաչատուր Պողոսյանը։ 

Նա չգիտի, թե հիմա ինչ են հորինել՝ կարագի հետ կապված, բայց վստահ է, որ կրկնակի փորձաքննությունը կպարզի դա, և ամեն ինչ իր տեղը կընկնի։

««Արզնի Կաթ»-ը համարվում է մեր միության շահառուն, ու եթե նա անօրինական ոչինչ չի անում, մենք պաշտպանելու ենք մեր շահառուի իրավունքները»,-ընդգծեց Խաչատուր Պողոսյանը։