Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Վազող տողեր

Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել. Անահիտ Բախշյանը դիմել է Արթուր Աղաբեկյանին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Այս հրապարակումից հետո պարոն Աղաբեկյանն իր էջում գրառում է արել այն մասին, որ ինքը մեղադրանքը չի ընդունում ու մասնավորապես, ասում է.

«Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին), և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը»:

Պարոն Աղաբեկյան, անհանգստացողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000$-ը՝ այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ ավելացվել է մայր գումարին: Ճի՞շտ է:

Պարոն Աղաբեկյան, Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել, որովհետև Ձեր գրառման հետ կապված, քննիչների ենթադրյալ հարցերից բացի, ինձ մոտ առաջացան հետևյալ հարցերը:

Հարց առաջին: Մի՞թե մենք ընդամենը 4210 զոհված ազատամարտիկ ունենք կամ ունեցել այն պահին, երբ նման որոշում եք կայացրել, ովքե՞ր են այդ 4210-ը զոհված ազատամարտիկները, ի՞նչ սկզբունքով եք ընտրել հենց այդ 4210-ին: Ի՞նչ է, մնացածն արժանի չէի՞ն:

Երկրորդ հարցս: Քննչական մարմնին ներկայացրե՞լ եք արդյոք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որի հիման վրա մայր գումարի տոկոսներից եկած տոկոսները իրավունք ունեիք վերածել 100-ական դոլարների, ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ի՞նչ հիմնավորմամբ է հոգաբարձուների խորհուրդը կայացրել նման որոշում, արդյո՞ք միայն նրա համար, որ «Մարտիկ»-ների ցուցակում լինեն մեր զոհված ազատամարտիկների, այն էլ՝ ոչ բոլոր, անուննե՞րը: Հարց՝ որ ի՞նչ:

Երրորդ հարցս: Արդյո՞ք այդ որոշումը գործել է ամեն տարի, եթե այո, ապա ինչո՞ւ հոգաբարձուների այս որոշումը չի կատարվել, մասնավորապես 2017թ-ին, երբ ավանդադրումից ստացված տոկոսը եղել է 44.623.324ՀՀ դրամ, որն անում է 92196 $, ինչո՞ւ այս գումարին համապատասխան 921 զոհված ազատամարտիկի անուն չի ավելացել ցուցակում և ցուցակը նույն, նախորդ տարվա ցուցակն է:

Չորրորդ հարցս: Հիմնադրամի կայքում «Փնտրում» պատուհանի տակ գրված է արդեն 12 410 անուն, ազգանուն, նույնիսկ հայրանունները գրված չեն ու ոչ մի այլ տվյալ, թե ո՞վ, ե՞րբ է, Ձեր ասած, «Մարտիկ»-ի «պատվավոր կոչում»-ը «վաստակել»: Դուք ասում եք, որ նրանցից 4210-ը զոհված ազատամարտիկներ են, ո՞րտեղ է դա երևում, նամանավանդ որոշ տղամարդկանց անունների վրա համակարգչի մկնիկի սեղմումից գալիս են տարբեր տարիքի երեխաների նկարներ՝ բարուրից մեջ փաթաթված երեխայից սկսած(օրինակ՝ N 628/):

Հինգերորդ հարցս: Ձեր հայտարարած 820.000$-ից եկած տոկոսների 421.000$ գումարը ո՞ր տարվա տարեկան տոկոսն է, չէ՞ որ ըստ տարիների, փաստորեն, գումարն ավելացել է, ուրեմն բանկի տոկոսները նույնպես ավելացել են, և ուրեմն ո՞ր տարվա տոկոսի հետ եք հարմարեցրել 421000 թիվն ու բաժանելով 100-ի, ստացել զոհված ազատամարտիկների 4210 թիվը: Հիշեցնում եմ, Դուք 2016թ. մայիսի 12-ին ասել եք. «Մարտիկ» հիմնադրամը մինչև 2005թ. ունեցել է 8200 մասնակից, հետագայում բանկային տոկոսներով համալրվել է «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցների ցանկը, և այժմ հիմնադրամի մասնակից են համարվում 12404 հոգի: Մնացած մասնակիցները Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների անուններն են: Նպատակ ենք ունեցել, տալով նրանց «Մարտիկ» հիմնադրամի մասնակցի կարգավիճակ, հավերժացնել նրանց կենդանի հիշատակը>: Ձեր երեկվա գրառման մեջ արդեն ստույգ գրել եք մնացած մասնակիցների թիվը՝ 4210 զոհված ազատամարտիկ: Հիմա ես զոհված ազատամարտիկ չեմ, բայց այդ ցուցակի 12404-րդն եմ, Ձեր կարծիքով ո՞ր ստի մեջ եմ ես:

Է՜, հարգելի պարոն Աղաբեկյան, ինչքան փորձում եք արդարանալ, այնքան ոչ ճիշտ բաներ եք ասում: Կարծում եմ, այս թվերը ոչ այնքան քրեական, որքան բարոյական բովանդակություն ունեն: Ամեն դեպքում այս թվերի ու փաստի մասին քննչական մարմնի փորձագիտական վերլուծությունը պետք է հստակ պատասխան պահանջի, այս թվերը շատ բանի մասին են խոսում:

Հինգերորդ հարցս: Եթե մայր գումարի տոկոսները 100$-ի վերածելով միացրել են նրան ու այն եղել է անձեռնմխելի, ապա ամեն տարի ինչ-որ կանոնադրական նպատակներով ծախսերի համար ո՞րտեղից եք գումար տրամադրել, ո՞րտեղից եք հենց վերջին 4-5 տարիներին Հիմնադրամի կանոնադրությամբ տարեկան ընդհանուր ծախսերում վարչակառավարչական ծախսերի մասնաբաժինը սահմանված 10 %-ի փոխարեն ծախսել 20%-ից ավել գումար: Որպես փաստ, azdarar.am-ում դրված 2017թ. հաշվետվության համաձայն, որտեղ ո՛չ հիմնադիրների, ո՛չ հոգաբարձուների խորհրդի անդամների անուն ազգանուններն այդպես էլ գրված չեն, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսների ընդհանուր չափը՝ 45.759.332 ՀՀ դրամ, իսկ ազատ դրամական միջոցների ավանդադրումից ստացված տոկոսը՝ 44.623.324ՀՀ դրամ:

Փաստորեն բանկի հաշվում մայր գումարից բացի կա ազատ դրամական միջոցնե՞ր, ո՞րտեղից: 2017թ-ին ազատ դրամական միջոցներից ստացված տոկոսի գումարից միլիոնից ավել գումար է ծախսվել, ո՞րտեղից: Հաշվետվությամբ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ է եղել: Քանի որ կառավարչական ծախսերի չափը չի գրվել այս հաշվետվության մեջ, ապա ինքներս կհաշվենք: 2017թ.-ին օգտագործված ֆինանսի չափը 45.759.332 ՀՀ դրամ, կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը՝ 33.342.475 ՀՀ դրամ, օգտագործված գումարի տարբերությունը կազմում է 12.416.857ՀՀ դրամ, որը գնացել է վարչակառավարչական ծախսերի վրա և կազմում է օգտագործված ֆինանսների 27%-ը: Ինչո՞ւ եք խախտել կանոնադրությունը:

Վերջապես հարց վեցերորդ: Ես հաստատ 8200 հոգու մեջ չեմ, որովհետև Դուք ասել եք, թե մինչև 2005 թվականն եք ունեցել 8200 մասնակից, ուրեմն իմ և ինձանից հետո 6 հոգու ներդրած 100$-ը այն մայր գումարի տոկոսների մեջ էլ չեն, որ 100 դոլար դառնար ու ավելանար մայր գումարին, ուրեմն ո՞րտեղ է: Ընդ որում այդ ցանկում ես 12404-րդն եմ, ինձնից հետո ավելացել են ևս 6 հոգի, որը երևում է 2017թ. հաշվետվությունից: Ո՞ր մասում են այդ 6 հոգու ներդրումները: Կարծում եմ այս հարցի պատասխանն էլ պետք է քննչականը տա: Դուք Ձեր ֆբ-յան էջի գրառման մեջ նշել եք, որ թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական և թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եք անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եք պատվախնդրությամբ և գտնում եք, որ գործել եք բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։

Երանի՜ այդպես լիներ ու Դուք բաց ճակատով այսօր մեղադրանքը չընդունող գրառման փոխարեն խոսեիք Հիմնադրամի ամենակարևոր կանոնադրական նպատակին հասնելու մասին, որը հնչեցրել եք 2002-ի հոկտեմբերի 28-ին «Երկիր» թերթին տված Ձեր հարցազրույցի մեջ . «5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու», այնինչ Հիմնադրամի բոլոր հաշվետվություններում, որոնք իմ ձեռքի տակ են, չեմ հանդիպել ոչ մի նման ծրագիր, որով ՀՀ զինված ուժերի որևէ սպա Մարտիկի միջոցներով գործուղվեր վերապատրաստվելու, իսկ Հիմնադրամի կանոնադրության մեջ գրված է.

«Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործել միայն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար»»:

ՀԳ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյան, խնդրում եմ սույն հոդվածում բարձրացված հարցերը հնարավորինս պարզաբանել սույն գործի նախաքննության ընթացքում»: