Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Քաղաքականություն

«Մեր թմի դեմ խաղ չկա»․ ինչքան ուզեք՝ կխփե՞ք

Միջազգային խոշորագույն լրատվական կառույցների՝ SEEMO-ի IPI-ի խորհուրդների անդամ, NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր թմի դեմը խաղ չկա։ Այդ մասին իր ելույթում ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Հայկ Մարությանը։ 

Հիմա խնդրում եմ նորից կարդալ առաջին նախադասության երկրորդ բառը՝ թմի։ Սա մեր տառասխալը չէ, սա այն է, ինչ բառացիորեն ասել է Կարգին Հայկոն։ Այս արտահայտությունը մոտավորապես հիշեցնում է Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ ինչքան ուզենք, էդքան կխփենք։ Եթե Սերժ Սարգսյանի արտահայտությունը ժողովրդին չզարմացրեց, որովհետև բոլորը գիտեին, որ Հանրապետականն իր պիկի տարիներին, իսկապես, ինչքան ուզում խփում էր, որովհետև կար հայտնի թվանկարիչ Մուկուչյանը, ապա Հայկոյի այս «ճոռոմ» արտահայտությունն առնվազն զարմացնող էր։ Հիմա անդրադառնանք Հայկոյի այսչափ ինքնավստահությանը։

Ինչո՞վ է վստահ Մարության Հայկը, թե անձամբ իր դեմ խաղ չկա։ Ոստիկանությունը, ֆինանսական ու վարչական ռեսո՞ւրսն են գործի դնելու, Փաշինյանի վարկանի՞շն է իրենը համարում, թե՞ հույսը նույն ու նախկին Մուկուչյանն է, ում հրաժարականը թերևս միայն Անդրիաս Ղուկասյանը պահանջեց, ում կինը՝ Անահիտ Թարխանյանը, ըստ էության, Հայկոյի մրցակիցն է ավագանու ընտրություններում։ Թե նախկինում ընտրություն էր կեղծվում, ապա ինչո՞ւ այժմ Մուկուչյանի հրաժարականն այլ պահանջող չկա։ Թեկուզ նույն ինքը՝ Հայկոն, դուրս գա, բղավի, թե ուզում է, որ ընտրություններն արդար անցնեն, իսկ Հանրապետականի օգտին կեղծ նկարչություն արած ԿԸՀ նախագահը հեռանա։ 

Ինչո՞ւ եմ ասում «իր դեմ»։ Որովհետև թերևս շատ իսկապես կարգին մարդիկ կան այդ ցուցակում, ովքեր կարող էին գլխավորել ցուցակն ու կարգին քաղաքապետ դառնալ։ Ի վերջո, մի պահ կանգ առնենք ու հարց տանք։ Ո՞վ է, ի վերջո, Հայկ Մարությանը և ի՞նչ կլինի արած ժողովրդի համար։ Բարեգործությո՞ւն։ Տեսախցիկներով բարեգործությունը, պարոնա՛յք, այլևս բարեգործություն չէ, այլևս ինքնագովազդ է, որ մի օր, թեկուզ, քաղաքապետ «սարքվես»։ Ի՞նչ է արել Հայկը, դպրոցահասակներին ու ընդհանրապես մի ամբողջ սերունդ կարգինսերիալների մակարդակի իջեցնելուց, ամեն ինչի ծափահարել սովորեցնելուց բացի։ Թերևս ոչինչ։ Հայկն էր, որ իր հայտնի արտահայտությամբ՝ իրարից զզվել էր սովորեցնում։ 

Բացի «մեր թմի դեմ խաղ չկայից», թերևս այլևս անկարգ Հայկը հասարակությանը սև ու սպիտակի է բաժանել, բնականաբար՝ հետո նաև արդարանալով։ Ո՞ւմ նկատի ունի Հայկոն, թե մենք պայքարում ենք ուժերի դեմ, ովքեր քանդել են երկիրը։ Հանրապետականների՞։ Տեղյակ չէ՞ նույն Հայկոն, որ Հանրապետականն ինքնամաքրվել է առնվազն քաղաքապետարանից։ Ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է սև ուժեր, ասենք, Փաշինյանի «հարյուր տարվա» գործընկեր Զեյնալյանին ու Մարուքյանի՞ն, Փոստանջյան Զարուհո՞ւն, ով տառացիորեն կեղտաջուր էր լցնում Տարոնի վրա, Հովհաննիսյան Րաֆֆիի՞ն, Զոհրաբյան Նաիրայի՞ն, ով ամբողջ կյանքում քննադատել է իշխանություններին, Թարխանյան Անահիտի՞ն, Շահգելդյան Մհերի՞ն, մեկի՞ն, մյուսի՞ն։ Թերևս մի փոքր այլ է Դաշնակցության թեկնածուի պարագան։ 

Այժմ առավել քան ակնհայտ է, որ Կարգին Հայկոյի սերժսարգսյանական ոճով արտահայտությունը մի քանի հազար գիտակից ու մտածող մարդկանցով կրճատեց իր իսկ էլեկտորատը, իսկ շատերին հիշել տվեց հենց Հայկոյի արտահայտությունը՝ «Ո՜նց եմ ես ձեզնից զզվում»։ Ըստ էության, յուրաքանչյուրը, փաստորեն, ով իր ձայնը չի վստահի բեմի նախկին մեյմունին, սև է։ Ու նա դեռ իշխանության չէ, պատկերացնո՞ւմ եք, երբ քաղաքապետ դառնա։ Քաղաքը սպիտակներով մեջ-մեջ կանեն, սևերին էլ կուղարկեն գրողի ծոցը, ինչպես անում էր նախկին իշխանությունը։