Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Հասարակություն

ԿԳ նախարարը գլուխ չի հանում ո՛չ ազգից, ո՛չ էլ իր գործից․ Գեղարքունիքի մարզպետը հիմարացրե՞լ է նրան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չգիտի, թե Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ինչ քննադատության է ենթարկել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:

Նա «Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու ժամանակ չունի»: 

Արայիկ Հարությունյանը նաև շրջանցեց լրագրողների այն հարցը, թե ինչպե՞ս կմեկնաբանի ինքը Հայկ Մարությանի հայտարարությանը, թե ուժերը բաժանված են սևերի ու սպիտակների, և որ իրենց դեմ խաղ չկա:

«Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սև ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են՝ սև ու սպիտակ չլինի»,- կատակեց Հարությունյանը՝ նկատի ունենալով դպրոցական համազգեստը:

Չենք քննարկում այն, որ Հայկ Մարությանի և կրթության նախարարի նշած «սև ու սպիտակները» տարբեր հասկացություններ են և իրար հետ ոչ մի կապ չունեն: Այս առումով կարելի է ասել, որ Արայիկ Հարությունյանի «կատակը» չստացված էր:

Մյուս կողմից էլ՝ նա իսկապես գլուխ չի հանում ոչ միայն ազգից, այլև հենց ինքն իրենից,  իր գործից ու իր նշանակած կադրերից: Եթե գլուխ հաներ, ապա կհասկանար, թե, օրինակ, ում է նշանակել Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն:

Եթե իսկապես նախարարն այդ մասին չգիտի, ու նրան տեղյակ չեն պահել, ապա ի գիտություն նախարարի. իր ստորագրած փաստաթղթով քոլեջի տնօրեն է նշանակվել Գեղարքունիքի մարզպետի քրոջ ամուսինը՝ հանրապետական Գեղամ Խաչատրյանը:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Գեղամ Խաչատրյանը չի փայլում իր կրթությամբ, պարզապես պաշտոնը նրան «նվիրել է» իր աներձագը՝ նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը։ Դա այն նույն Սաղաթելյանն է, ով մերկ ու հպարտ շրջում էր Սևանի ափին՝ քորելով կլոր փորը։

Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի որդին է, ով ամրացնելով հողը իր ոտքի տակ՝ այժմ էլ հարազատներին է որոշել գործի տեր դարձնել, այս դեպքում՝ քրոջ ամուսնուն՝ Գեղամ Խաչատրյանին։ Վերջինս ժամանակին, ՀՀԿ-ին մատուցած իր ծառայությունների համար, արժանացել է նրա փաղաքշանքին ու ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ձեռքով պատառ ստացել՝ ուսումնարանի տնօրենի պաշտոնի տեսքով։

Հիմա էլ նախկին «մոլի հանրապետականը», իր աներձագի շնորհիվ, ավելի բարձր պաշտոն է ստացել՝ նոր նախարար Արայիկ Հարությունյանի ձեռքով։

Ստացվում է՝ «փեսա-աներոդի» կա՛մ հիմարացրել են նախարարին, կա՛մ էլ նախարարն ինքը նպատակներ ունի ՀՀԿ-ական տնօրենի հետ՝ կապված գալիք ընտրությունների հետ։