Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն առաջիկայում. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսվում է առաջիկայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Առաջիկայում նախատեսվում է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի, թե ինչպես է իր երկրի զարգացման հեռանկարները գնահատում Հայաստանի նոր առաջնորդը: Մեզ համար, իհարկե, միանգամայն կարևոր է, թե ինչպիսին են այս պարագայում Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ: Մենք ելնում ենք այն բանից, որ պարտավորությունները գործում են, դրանք պետք է ամբողջովին իրականացվեն, այդ թվում՝ այն բաներում, որոնք վերաբերում են մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության ու համբավի ամրապնդմանը»,- ասել է Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ: