Եվրոպական շատ երկրներ ուժեղացրել են անվտանգության միջոցառումները
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին գումարել է Անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, ուժեղացնել սահմանների եւ ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը:
Անցած ուրբաթ Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո եվրոպական շատ երկրներ ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, հայտնում է «Վրաստան Օն լայնը»
«Նիստի ժամանակ քննարկվել են երկրի անվտանգության հարցերը՝ աշխարհում ու տարածաշրջաններում ստեղծված իրադրության համատեքստում: Խորհրդի անդամները քննարկել են կանխարգելիչ միջոցառումների ուժեղացումը ու անվտանգության լրացուցիչ քայլերի ընդունումը: Ծրագրված է ուժեղացնել սահմանների ու ռազմավարական օբյեկտների վերահսկողությունը»,- հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով, Խորհրդի անդամները շեշտել են, որ Վրաստանը իր ռազմավարական գործընկերների հետ մշտապես տեղեկություններ է փոխանակում անվտանգության խնդիրների վերաբերյալ: