«Վատին ավելի վատով փոխարինելու՝ այլևս ժամանակ ու հնարավորություն չկա»
Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր մի ներքին թերահավատություն ու զգուշավորություն է պատել ինձ։ Եվ կարծես թէ անհիմն չէ։ Ներող եղեք…
Լավ մարդ ու լավ ընկեր լինելը քաղաքական կատեգորիա չէ։ Պաշտոնի ձգտողներ, լրջացե՛ք։ Սեղանին լուրջ խնդիր է դրված։ Վատին ավելի վատով փոխարինելու այլևս ժամանակ ու հնարավորություն չկա։ Մենք կրկեսի վերածելու երկիր չունենք։ Ժամանակն է ծանր ու թեթև անել սեփական ուժերն ու հնարավորությունները։ Խոսքս արկածախնդիրներին է ուղղված։
Ինչպես կասեր դասականը՝ սթափվեք…»։