Հունաստանում ոստիկաններն ուսումնասիրում են ինսթագրամյան աստղի խորհրդավոր մահը՝ միլիարդատիրոջ զբոսանավի վրա
Հունաստանի իրավապահ մարմինները հետաքննում են ավստրալիացի ինսթագրամյան աստղ Շինեիդ Մակնամարիի սպանության վարկածները, ով հայտնաբերվել է մեքսիկական միլիարդատիրոջը պատկանող Մայա IV թագուհու զբոսանավի վրա: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, 20-ամյա մոդելին հայտնաբերել են նավի մեջ՝ անգիտակից վիճակում, ով ուղղաթիռով Աթենքի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Մոդելն Ինսթագրամում ունի մոտ 23 հազար հետևորդ։ Ոստիկանները նշում են, որ քննվում է նաև ինքնասպանության վարկածը։