Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի՝ Քոչարյանին շնորհավորելու և Լավրովի հայտարարության մասին
Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ հղված ջերմ շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ վարչապետը:
«Դրանք անձնական հարաբերություններ են: Ընդհանրապես հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ»,- նշեց վարչապետը՝ օրինակ բերելով այն, որ չնայած ԵՄ-ի հետ պրոբլեմատիկ հարաբերություններին, Պուտինը մասնակցեց ավստրիացի բարրձաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը: «Դա նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասաց Փաշինյանը:
Ի պատասխան այն հարցի էլ, թե 10 տարի Պուտինը չէր շնորհավորել Քոչարյանին, Փաշինյանը խուսափող պատասխան տվեց. «Ես, ճիշտն ասած, վիճակագրությանը ձեր նման ուշադիր չեմ հետևում»:
Պատասխանելով՝ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտգործանարարի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, Փաշինյանը քմծիծաղով պատասխանեց. «Դե շոգ է այսօր բավականին, իսկապես»: