«Ժամանակ». ԲՀԿ-ի «տասովշիկը». Արման Սահակյանը լծվել է ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործին
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին:
Աջափնյակում ՀՀԿ-ի նախկին ակտիվիստները և շտաբի պետերը նույն ակտիվությամբ շտաբներ են բացում ԲՀԿ-ի համար:
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը և ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում