Նիկոլ Փաշինյանը գլխավոր ռազմական տեսչի տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Վաչագան Ներսիսյանին Գլխավոր ռազմական տեսչի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վաչագան Ներսիսյանին նշանակել գլխավոր ռազմական տեսչի տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: