Քիմիական հարձակում` Լոնդոնում․ կան տուժածներ
Լոնդոնի հարավում անհայտ քիմիական նյութերի օգտագործման հետևանքով կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Ուեսթբորն փողոցում օգտագործվել է ինչ-որ անհայտ նյութ։
Ոստիկանները տեղում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։ Հաղորդվում է, որ կա 3 տուժած, ովքեր հոսպիտալացվել են: