Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել Արմեն Բայբուրդյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: