35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել
Հասարակություն

Անցյալի կրկնությունն ու նույն արտիստիկ երջանիկ դեմքերը՝ և՛ Քոչարյանի, և՛ Փաշինյանի ձեռքից անձնագրեր ստանալիս (ֆոտո)

Սոցցանցերում ակտիվ շրջանառվում են լուսանկարներ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնում կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանին ու նրա ամուսնուն՝ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին:

Այս լուսանկարները շատ արագ արձագանք գտան և փիառվեցին՝ որպես սփյուռքահայերի վերադարձ:

Րոպեներ անց համացանցում սկսեցին շրջանառվել մեկ այլ ժամանակաշրջանի՝ 2002 թվականի լուսանկարներ, որտեղ միևնույն արարողակարգը՝ անձնագրերի հանձնումը, իրականացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այս նկարներում ամեն ինչ նույնն է, նույնիսկ էմոցիաները, մինչև իսկ այնչափ, որ մնում է երկու ժամանակների նկարները դնել կողք-կողքի և, որպես գլուխկոտրուկ, գրել. գտե՛ք տարբերությունները: Իսկ այս նկարների միջև եղած տարբերությունը ժամանակն է և մարդը, ով հանձնում էր անձնագրերը: 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշում է ևս մեկ տարբերություն. 2002 թվականին կանադահայ զույգը ստացել է հատուկ կարգավիճակով անձնագրեր, որոնք տրվել են 10 տարի ժամանակով, իսկ այժմ նրանք, նախագահի հրամանով, ստացել են ՀՀ քաղաքացիություն և ստանում են հիմնական անձնագրեր:

Այն ժամանակ զույգը, փաստորեն, ստացել է ամենաերկարաժամկետ անձնագրերը, քանի որ գոյություն են ունեցել 1 (ժամանակավոր), 5 (մշտական) և 10 (կացության հատուկ կարգավիճակ) տարի ժամկետներով անձնագրեր:

Սրա պատճառն ամենևին էլ այն չէ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք կանադահայ զույգը չի ցանկացել քաղաքացիություն ձեռք բերել, պարզապես մեր երկրում երկքաղաքացիության ինստիտուտն ընդունվել է 2005թ. սահմադրաիրավական բարեփոխումներից հետո (ի դեպ, օրենքն ընդունվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ):

Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը ձեռք են բերել ևս մեկ երկրի քաղաքացիություն, որն, ըստ ամենայնի, այնքան էլ մեծ բան չի փոխի նրանց ու Հայաստանի կյանքում: Այնպես չէ, որ ընտանիքը պետք է տեղափոխվի Հայաստան՝ մշտական բնակության: Պարզապես սա հերթական մանիպուլյացիան էր ժողովրդի նկատմամբ, որը ձեռնտու էր և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ հանրահայտ զույգին. եթե Փաշինյանն այս արարողակարգով փորձում է համոզել, որ իր խոստացած ներգաղթն ապահովում է, ապա զույգի համար սա հերթական փիառն էր՝ թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում:

Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը չմիացան Փաշինյանին ու հայ հասարակությանն այն ժամանակ, երբ շարժումը նոր էր սկսել: Նրանք վստա՞հ չէին ժողովրդի հաղթանակին, չէի՞ն վստահում բազմաթիվ «հեղափոխությունների միջով անցած» Փաշինյանին, թե՞ նրանց չէր հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը:

Հիշենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին օգնության ու սատար լինելու կանչին Ատոմ Էգոյանը պատասխանեց, որ գործեր ունի ու չի կարող լինել Հայաստանում:

Նա իր ուղեձում նշել էր. «...թույլ տվեք պարզորոշ ասել, որ Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների»:

Ասաց ու չեկավ: Իսկ Արսինե Խանջյանն այն ժամանակ եկավ Հայաստան, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր, ու պայքարն արդեն հետևում էր մնացել...

Ուրեմն ի՞նչ փոխվեց... Հայաստանի ապագան արդեն սփյուռքի՞ ձեռքում է, թե դա պարզապես նրանց պետք էր միայն ուշադրության կիզակետում մնալու ու հայ հասարակության սերը վայելելու համար:

Չենք քննարկում նաև այն, որ ամուսինների երջանիկ դեմքերն ու սիրառատ գրկախառնությունն անցյալի կրկնություն են և խաբուսիկ այնքանով, որ որ երկուսն էլ իսկական արտիստ են, իսկ Նիկոլ Փաշինյանին ավելին պետք չէ, քան հերթական շոուն: