35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել
Վազող տողեր

Ձերբակալվել է «Վիվառո Գրուպ» բուքմեյքերական կետի վրա զինված հարձակում գործած անձը. նա ավագ օպերլիազոր է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները:

Ինչպես արդեն հայտնել ենք, 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 01.35-ի սահմաններում, դիմակավորված անձը, զինված ատրճանակով, գույք հափշտակելու նպատակով, հարձակում է գործել «Վիվառո Բեթ» բուքմեյքերական ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Ավան Սաֆարյան փողոցի 410̸3 հասցեում գտնվող գրասենյակի վրա, որից հետո ապօրինի կերպով մուտք է գործել գրասենյակի օպերատորի համար առանձնացված սենյակ և նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել սեղանի վրա դրված 200.000 ՀՀ դրամը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի քննության շրջանակներում ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին: Պարզվել է նաև, որ հանցագործության կատարման ժամանակ, որպես տրանսպորտային միջոց, օգտագործվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան, որի վրա տեղադրված են եղել կեղծ համարանիշեր:

Միջնորդություն է ներկայացվել` ավտոմեքենան խուզարկելու թույլտվություն ստանալու մասին: Ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ իր փամփշտատուփով:

06.09.2018 թ.՝ ժամը 10:01-ին, ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննությունը շարունակվում է: