«Ժողովուրդ»․ Միջադեպ՝ Կասկադում. կիզակետում Արշակ Հակոբյանի որդին է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երևանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել:
«Անկեղծ ասած, տեղեկացված եմ և դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքերով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»,- ասել է նա` մեր թղթակցի հարցին ի պատասխան:
Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի հարազատները թավշյա հեղափոխությունից հետո հայտվում են իրավապահների ուշադրության կենտրոնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում