Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Քաղաքականություն

Փաշինյանը գիտակցում է՝ «ՔՊ»-ի շուրջ ինտրիգները հասունանում են. ո՞ւմ դեմ են ուղղված տեղեկատվական «արտանետումները»

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ կուսակցական մրցակցային գզվռտոցն արդեն սկսվել է:

Այն բանից հետո, երբ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին տեղում Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված թեկնածու, կոմիկ դերասան Հայկ Մարությանը «սև ու սպիտակի» մասին անհեթեթ հայտարարություն արեց և քարկոծվեց, պարզ դարձավ, որ նրա հաղթանակի շանսերը նվազում են:

Ու թեև նրա, իր իսկ խոսքով, «թմակիցները» փորձեցին շտկել կատարվածը, բայց ինչպես ասում են՝ աչքը սարքելու փոխարեն՝ ունքն էլ քանդեցին, և շատերը հիասթափվեցին: Այս ամենից հետո տրամաբանական էր ու սպասելի, որ պետք է դաշտ նետվեին մրցակից թիմերի դեմ ուղղված տեղեկություններ: Թե ինչ ճանապարհով ու ում շահագրգռվածությամբ՝ չենք քննարկում, բայց կանխատեսումները չուշացան:

Կարելի է ասել, որ «Բարգավաճ Հայաստանը» համարվում է ուժեղ մրցակից, ուստի տրամաբանական էր, որ սլաքներն առաջինը պետք է ուղղվեին այդ կողմ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ աշխատակիցները սև դիմակներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Ինչպես նկատում է աղբյուրը, իհարկե, կարելի է մի պահ մտածել, թե դա ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունների հետ, սակայն քիչ հավանական է, որ սա ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Դավիթ Անանյանի ինքնագործունեության արդյունքն է, և որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ դրանից:

Սա քիչ էր, սկսել են լուրեր շրջանառվել նաև, որ ԲՀԿ-ականներն իբր կաշառք են բաժանում:

Այս երկու դեպքն էլ ուսումնասիրվում են համապատասխան մարմինների կողմից, ու հավանականությունը մեծ է, որ խախտումներ չհայտնաբերվեն և ԲՀԿ-ն «մաքուր դուրս գա», բայց հարցն այն է, որ սեպ է խրվում ու, հավանաբար այսկերպ կուսակցության «աչքը վախացնում են»՝ ցույց տալով, թե ինչ կարող է լինել, եթե...

Դաշտ են նետվել նաև «Լույս» դաշինքի ցուցակի առաջին տեղում հայտնված, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ ուղղված լուրեր: Ըստ դրանց, Զեյնալյանը ծառայողական մեքենան իբր օգտագործում է անձնական նպատակներով:

Ի գիտություն բոլորին կամ նրանց, ովքեր տեղյակ չեն. Արտակ Զեյնալյանն, ի տարբերություն «կառավարական դասալիքների», այսինքն՝ տարբեր պատճառներով ծառայությունից խուսափածների՝ այն եզակիներից է, ով, լինելով արդեն երկրորդ կուրսի ուսանող, կիսատ է թողել ուսումն ու մեկնել ռազմաճակատ, որտեղ կորցրել է իր ոտքը: Այս պարագայում խոսել այն մասին, թե Զեյնալյանը օգտվում է ծառայողական մեքենայից, առնվազն ստորություն է: Հատկապես եթե նրա կողքին համեմատականներ անցկացնենք ու ասենք, թե հենց այս կառավարության մյուս անդամները ո՞ւր են գնում ու ինչե՞ր են անում իրենց ծառայողականներով: Բայց այդ մասին՝ հաջորդ դասին:

«Օրինաց երկիր» կուսակցության դեպքում՝ նույն ոգևորությամբ թեև չենք կարող ասել, որ այս ուժը պարզ ու անբիծ ճանապարհ է անցել, սակայն դաշտ նետել մի քանի տարի առաջ արված տեսանյութ, ևս արդար չէ: Հատկապես երբ այդ տեսանյութը Հեղինե Բիշարյանի և հենց Նիկոլ Փաշինյանի «լեզվակռիվն է»: Բիշարյանը Փաշինյանի մեղադրանքներից վրդովված՝ գոռում է, թե «շիշը կտամ գլխիդ», իսկ Փաշինյանն էլ, գոնե տարրական հարգանք չցուցաբերելով Բիշարյանի հանդեպ՝ որպես կին, հեգնանքով ու ծիծաղելով նետում է, թե «վալերիանկա չկա՞, տվեք թող հանգստանա»: Եթե այս տեսանյութը շրջանառվում է որպես կոմպրոմատ, ապա գոնե իրենց հարգող մարդիկ, պետք է հասկանան, թե իրականում որն է այս տեսանյութի «ողբերգությունը»:

Տեղեկատվական «արտանետումներից» անամասն չի մնացել նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Լուրեր են տարածվում, թե իբր քարոզչական մեկնարկը դեռ չտված՝ կուսակցությունն արդեն զբաղվում է նախընտրական քարոզչությամբ:

Ներեցե՛ք, իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հասարակությանը կոչ էր անում ճիշտ ընտրություն կատարել ու որպես քաղաքապետի թեկնածու՝ ներկայացնում էր Հայկ Մարությանին:

Իսկ մի քանի օր առաջ ինչո՞վ էր զբաղված Մարությանը, երբ հանդիպման ժամանակ արեց իր հայտնի հայտարարությունը, թե «մենք ուժեղ ենք, մեր թմի դեմ խաղ չկա, մենք սպիտակներն ենք և պետք է հաղթենք սևերին»:

Չենք քննարկում, թե ինչու են նման արտանետումներ լինում դաշտում, պարզապես մի բան՝ եթե այդքան արդար եք այս լուրերի քննադատություններում՝ ինչո՞ւ սրանց մասին էլ չեք խոսում, չեք քննադատում: Թե՞ վախենում եք, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնի այլակարծության հետ կապված օգոստոսի 17-ին արված իր սպառնալիքը և նրա հետ ԱԱԾ-ն հանկարծ ձեզ այցելության գա՝ ինչպես խոստացավ...

Այնպես որ, որքան էլ Փաշինյանը շեղվի քաղաքական թեժության հետ կապված հարցից ու ծիծաղելով այն վերագրի շոգ եղանակին, Հայաստանում քաղաքական իրավիճակը իսկապես թեժ է, ու «ՔՊ»-ի շուրջ էլ ինտրիգները հասունանում են: Եվ Փաշինյանը դա գիտակցում է...

Արմինե Մկրտումյան