Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Հասարակություն

Մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողները զրկվում են բուհերում իրենց զեղչից․ ԿԳՆ-ն չի կարողանում բացատրություն տալ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում սկսվել է նոր ուսումնական տարին։ Մինչ ուսումնական տարվա սկսվելն արդեն պարզ դարձավ, որ այս տարի թե՛ դպրոցներում և թե՛ բուհերում ամեն ինչ հարթ չի լինելու, քանի որ աշակերտների ու դիմորդների թիվը զգալի նվազել է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում այս խնդիրը մի փոքր այլ է։ Այնտեղ դասախոսները ստիպված էին ձգել իրենց գոտիները, քանի որ ուսանողների թվի նվազման հետ մեկտեղ նվազեցին դասաժամերը, մի շարք բաժիններում անգամ ուսանողներ չկան։ Արդյունքում՝ նոր ուսումնական տարին իր հետ բերեց նաև նոր խնդիրներ։

Սա հարցի ու խնդրի մեկ կողմն է։ Սակայն առավել բարդ իրավիճակ է համալսարաներում։ Զինվորական ծառայության ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած այն զինծառայողները, ովքեր 4 տարի շարունակ օգտվել են իրենց համապատասխան զեղչից, մագիստրատուրայի առաջին կիսամյակում զրկվում են դրանից։

Այս հարցի շուրջ NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Կրթության ու գիտության նախարարության համապատասխան բաժնի հետ, որտեղ ասացին, որ օրենքն այդպես է, ու մագիստրատուրա ընդունված ու մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներն առաջին կիսամյակում չունեն զեղչ։

Ստացվում է, որ ինչ-ինչ անհայտ ու այլմոլորակային պատճառներից ելնելով՝ մագիստրատուրա ընդունված ու մարտական հերթապահություն իրականացրած ուսանողը մեկ կիսամյակ դառնում է մարտական հերթապահություն չիրականացրած ուսանող։ Թերևս այս հարցին այլ մոտեցում չի էլ կարելի ցույց տալ, քանի որ իրոք իրավիճակը ծիծաղելի է:

Մեկ այլ զավեշտալի իրավիճակ է անապահով ընտանիքներ ուսանողների մոտ։ Այդտեղ օրենքն ավարտվում է 23 տարեկանում։ Անապահովության փաստաթուղթ ունեցող ուսանողները 23 տարեկանից հետո զրկվում են զեղչից։ Այստեղ նախարարությունը միգուցե հաշվարկել է, որ այդ տարիքում նա այլևս չի դառնում անապահով ընտանիքի անդամ. ունենում է աշխատանք, ստանում է բարձր աշխատավարձ ու կարող է ուսման վարձը վճարել։ Սրանք զեղչային համակարգի, մեղմ ասած, խայտառակություններից երկուսն են, որոնք անընդհատ քննարկվում են ուսանողության շրջանում։

Մեր տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերին բազմաթիվ ծնողներ ու ուսանողներ, ովքեր ունեցել են մարտական հերթապահության զեղչ, սակայն դրանից զրկվել են մագիստրատուրայի առաջին կիսամյակում, զանգերով իրենց բողոքն են արտահայտում ԿԳ նախարարությունում ու բուհերում։ Սակայն այդ հարցին այդպես էլ հստակ պատասխան չի տրվում։ Պատասխանը մեկ է՝ օրենքն է այդպիսին։