Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Քաղաքականություն

«Ъ»-ը՝ Փաշինյանի այցի մասին. ճմռթված տուփ, Պուտինի գլխի շարժումներ եւ մարդամեջ դուրս եկած ժողովրդական տրիբուն

«Կոմերսանտի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը իր ռեպորտաժում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: NEWS.am-ը ներկայացրել է Փաշինյան-Պուտին հանդիպմանը վերաբերող հատվածը.

«...Նիկոլ Փաշինյանի հետ Վլադիմիր Պուտինի բանակցություններին, ես, այնուամենայնիվ, հասա: Եվ զարմացա, թե նա ինչպիսի մեծ պատվիրակությունհ ունի. անմիջապես նրա հետևից Կրեմլի Ներկայացուցչական աշխատասենյակ մտան շատ մարդիկ: Սկզբունքորեն ես հասկանում էի, որ դեռևս իրենց՝ քիչ թե շատ խաղաղ հեղափոխության ժամանակներից այս մարդիկ միայնակ չեն քայլում, քանի որ ժողովրդի ճալկատագրի լուծումը անհանգիստ միայնակի ուժերից վեր է, սակայն նույնիսկ չինական պատվիրակությունը Կրեմլում վերջին անգամ ավելի համեստ էր…Հավանաբար այստեղ էին բոլորը, ովքեր դեռևս Երևանում պարոն Փաշինյանին խնդրել էին Մոսկվա տանել:

Իսկ ահա լրագրողները փոքրաթիվ էին. եկել են միայն հեռուստատեսային և ֆոտոթղթակիցներ: Իսկ ես լսել եմ, որ հայ վարչապետը, որն ինքը երկար տարիներ լրագրող է աշխատել, իր մամուլի ծառայությունում առաջարկել է աշխատել բոլորին, ում խելքին կփչի. ազդարարում է հավատարմագրման բնույթը: Այսինքն՝ նույնիսկ ինձ են, օրինակ, առաջարկել…

Սակայն այստեղ նման ոչ մի բան չի դիտարկվել: Ըստ որում՝ Հայաստանի վարչապետի անձնական օպերատորը և հնչյունային օպերատորն իրենց այնպես էին պահում, ինչպես, համենայնդեպս, նրանց ամերիկացի գործընկերները: Այսինքն՝ նրանք ակնթարթորեն յուրացրեցին Ներկայացուցչական աշխատասենյակի տարածքը, ստուգեցին բարձրախոսների աշխատանքը, բոլորին մի կողմ սեղմեցին, ովքեր կանգնած էին կամ գոնե կարող էին կանգնել իրենց ճանապարհին, և հիմա բավականին նյարդայնացած շուրջը նայելով՝ սպասում էին իրենց վարչապետին, ամեն դեպքում թեթևակի տարածելով արմունկները, ըստ որում՝ մեքենայաբար: Ի դեպ, խնամքով էին հագնված և ընդհանրապես գործում էին այնպիսի մարդկանց տպավորություն, որոնք իշխանության համար վաղուց են աշխատում և դրա հետ գիտակցում են սեփական արժեքավորությունը, այլ ոչ թե, որ նրանց մոտ այնտեղ ժողովրդական տրիբուն են ընտրել, որը նույնիսկ ոչ թե մարդկանց մոտ է դուրս եկել, այլ մարդամեջ…

Այս ամենն ինձ ինչ-որ բան հիշեցնում էր… Այս բոլոր արագ կերպարանափոխությունները…Դե, իհարկե, սա Վրաստանն է, սա անսպասելի հաղթած Միխայիլ Սաակաշվիլին է և այլն…

Լրագրողներից մեկից հետաքրքրվեցի, իրենց վարչապետն ինչպես է տրամադրված:

- Կառուցողական,- արձագանքեց նա: - Կխոսի այն մասին, որ Ռուսաստանը սիրում է, և որ մտադիր է բարեկամություն անել: Որովհետև Քոչարյանի կալանավորումից հետո ամեն ինչ բարդացել է… Դե նրան ազատեցին, չէ՞: Իսկ ձեր նախագահը Քոչարյանի ծննդյան օրը շնորհավորեց, ըստ որում՝ հրապարակայնորեն, իր կայքում: Այսինքն՝ մենք ակնարկը հասկացանք… Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ է:

- Թույլ տվեք նախ ձեզ շնորհավորել Մոսկվայի օրվա առիթով,- ասաց Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին: - Ես արդեն զգում էի, որ շատ մեծ տոն է նախատեսվում (այսինքն՝ ի՞նչ է, նրան ե՞ւս ինչ-որ տեղ թույլ են տվել – Ա. Կ.):

Նա նաև Վլադիմիր Պուտինից թույլտվություն խնդրեց ասելու «մեր միջև հատուկ բնույթի մասին, մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթի մասին.

- Ցանկանում եմ շեշտել, որ չնայած որոշ հոռետեսությանը, որն այժմ առկա է ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական մամուլում, ե՛ւ համացանցում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում, շատ բնական:

Տարօրինակ է, որ Ռուսաստանի նախագահը գոնե մեկ անգամ նման սիրալիրությանը գլխով հավանության նշան չարեց:

- Սա նշանակում է, որ մեր հարաբերություններում հարցեր չկան,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը, և ահա միայն այստեղ Վլադիմիր Պուտինը համաձայնվեց:

Կարծես, նրա վրա Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իսկապես ուժեղ տպավորություն է գործել:

- Աստված պահպանի այնպիսի իրավիճակներից, երբ հարաբերություններում հարցեր չկան,- շարունակեց Փաշինյանը: - Որովհետև դա կնշանակեր, որ ընդհանրապես ոչ մի հարաբերություն չկա: Կարող եմ վստահաբար ասել, որ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան… Իհարկե, մենք փայլուն հարաբերություններ ունենք (նա հիմա որքան անկեղծորեն էր դա համոզում իր զրուցակցին – Ա. Կ.), բայց կարծում եմ, որ չպետք է դրանով սահմանափակվենք:

Իսկ ես հասկացա, որ այստեղ ոչ ոք էլ իսկապես չի պատրաստվում կանգ առնել, երբ տեսա, թե ինչպես պատվիրակության անդամներից մեկը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, դուրս եկավ և վերադարձավ կես րոպե անց՝ ձեռքերը թիկունքում պահելով, և ձեռքին կար բավականին ճմռթված դեղին ստվարաթղթե տուփ: Դրա վրա ռուսերեն, և ըստ երևույթին՝ նաև հայերեն, գրված էր՝ «Հայկական կոնյակ»: Դատելով այն բանից, որ տուփը բավականին ճմռթված էր, կոնյակը թունդ էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում