Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Վազող տողեր

Կենցաղային վեճի «ձայները» Շողակաթ համայնքից հասել են ՄԻՊ գրասենյակ ու Բաղրամյան 26․ ի՞նչ վեճ է այնտեղ տեղի ունեցել

Կենցաղային վեճերը կարծես՝ անբաժանելի են հայ գյուղի առօրյայից: Ահա այդպիսի մի վեճի մասին NEWSPRESS.am-ն իմացավ օրերս, որը տարիներ առաջ ծագելով՝ ցայսօր շարունակում է մնալ բորբոքված. կենտրոնը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքն է։

Կոնֆլիկտը, ինչպես մյուս բնակավայրերում, այստեղ էլ նույնն է՝ ջուր, հողատարածք և այլն:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում վիճող կողմերից մեկը՝ Էլմիրա Մելքումյանը, պատմեց, որ 1993 թ. իր համագյուղացիների հետ բռնի տեղահանվել է Արծվաշեն գյուղից և բնակություն հաստատել Շողակաթ համայնքում: Նա, մասնավորապես, նշեց․

«Իմ հարևանը նույնպես բռնագաղթված է, եկել է Բաքվից: Թվում է՝ նա, որպես գաղթական՝ ամենալավը պետք է հասկանար ինձ, բայց ամեն ինչ ճիշտ հակառակն է»։

Շարունակելով իր գանգատները, տիկին Էլմիրան պատմեց, որ տարիներ շարունակ իր հիշյալ հարևանը՝ Սերգեյ Խաչատրյանն, ուղղակի թունավորում է իրենց առօրյան և չի թողնում հանգիստ ապրել:

«Սերգեյը մեր տան կողքին գոմ է սարքել, որի կեղտաջրերի հոտին դիմանալ չի լինում: Էլ չեմ խոսում, որ գոմաղբը թափում է ուղիղ փողոց, որն էլ ավելի է խտացնում ստեղծված գարշահոտությունը»։

Կինն ընդգծեց, որ հարևան Սերգեյն անջատել է իրենց տան ջուրը, որի արդյունքում ինքն ու ծեր ամուսինը ձմռան սառնամանիքին խմելու ջուրը ստիպված բերում են մոտ 900 մետր հեռու գտնվող աղբյուրից: Էլմիրա Մելքումյանը բազմիցս դիմել է թե՛ նախկին իշխանություններին, թե՛ նորերին, ամենաթարմ դիմումը հունիսին ՄԻՊ գրասենյակին ու վարչապետ Ն. Փաշինյանին ուղղված նամակներն են: Վարչապետից դեռ պատասխան չկա, իսկ ՄԻՊ-ը պատասխանել է և ծանուցել, որ խնդրի լուծման նպատակով հանձնարարականներ են տրվել ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային մասնագետ Տիգրանուհի Բադալյանին: Եզրափակելով զրույցը՝ Էլմիրա Մելքումյանն ասաց. «Գյուղապետն էլ, փոխանակ խնդրին լուծում տալու՝ հայտարարում է, որ ես հոգեկան շեղումներ ունեմ ու չարժե լսել ինձ»:

Մեզ հետ զրույցում համայնքապետ Սուլիկո Շուշանյանը նշեց․ «Նման բան չի եղել: Ես հոգեբույժ չեմ, հետևաբար, չեմ կարող ինձ թույլ տալ՝ որևէ մեկի հասցեին նման հայտարարություն անել»: Այնուհետև, անցնելով մյուս հարցերին, Սուլիկո Շուշանյանն ասաց. «Շատ երկար ժամանակ է, որ ես փորձում եմ հաշտեցնել երկու հարևաններին. չի ստացվում: Տիկին Էլմիրան բողոքում էր, որ Սերգեյը փայտամշակման հաստոցով ամբողջ օրն աղմկում է, վերջինիս խնդրեցի, որ ըմբռնումով մոտենա խնդրին, և հաստոցը գործի դնի միայն օրվա այն ժամերին, երբ հարևաններին չի խանգարի: Նա չմերժեց ինձ, և այդ հարցը կարգավորվեց: Հետո տիկինն սկսեց տարբեր մեղադրանք-բողոքներ առաջադրել: Տան հարևանությամբ գտնվող անասնագոմի ու ոչ սանիտարահիգենիկ վիճակը Սերգեյն արդեն վերացրել է: Իսկ ջրի մասով ոչինչ չստացվեց անել, քանի որ տիկինը կոմպրոմիսի չեկավ:

Ջուրը Սերգեյինն է եղել, նա էլ հայտարարեց, որ չի ուզում իր անհաշտ հարևանի հետ կիսել իր ծորակը: Ինձ էլ ճիշտ հասկացեք: Ես, ինչպես զրույցի սկզբում նշեցի, արդեն երկար ժամանակ է, որ աշխատում եմ համաձայնության եզրեր գտնել հարևանների համար: Չի ստացվում: Տիկին Էլմիրան արդեն դիմել է տարբեր ատյանների դատարանների, նույնիսկ ՄԻՊ գրասենյանին ու վարչապետին, այս դեպքում, ինչ-որ առումով, ես այլևս անելիք չունեմ, քանի որ կոնֆլիկտի լուծումն արդեն դուրս է եկել համայնքի սահմաններից»։

Սերգեյ Խաչատրյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, բայց համայնքապետը նշեց, որ Սերգեյն էլ բողոքներ ունի, և նա էլ է ուզում դիմել դատարան. «Քանի որ տիկին Էլմիրան անընդհատ վեճի է բռնվում նրա հետ, քարեր շպրտում դրսում խաղացող թոռների հետևից: Ես ամեն անգամ համոզում եմ Սերգեյին, որ հանկարծ նման բան չանի»,- ասաց Սուլիկո Շուշանյանը:

Էլմիրա Մելքումյանը հերքում է համայնքապետի ասածները, և նշում, որ ինքն իր խնդրի լուծման համար այլևս ոչ մի դրական բան չի սպասում ՏԻՄ-ից, ասում է՝ «Իմ վերջին հույսը ՄԻՊ պաշտպանն ու վարչապետ Փաշինյանն են, եթե այդ հարթակում էլ չվերականգնեն իմ ոտնահարված իրավունքները, չգիտեմ՝ ինչ եմ անելու»։

Հիշեցնենք, որ Էլմիրա Մելքումյանի բողոքն այժմ ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային մասնագետների կողմից ուսումնասիրվում է: