Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Տնտեսություն

Զովքում խմելու ջրի խնդիրը 17 տարի է՝ չի լուծվում. գյուղացիներն այլևս չեն դիմանում. գյուղապետարանն էլ անհրաժեշտ գումարը չունի

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղում արդեն 17 տարի է՝ կա խմելու ջրի  խնդիրը, սակայն հարցը մինչ օրս էլ լուծում չի ստացել: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին տեղաբնակները: 

Զովք գյուղի բնակիչները, ովքեր արդեն երկար ժամանակ բնակվում են այդ գյուղում, անհամբերությամբ են սպասում, թե երբ են կանոնավոր կերպով խմելու ջուր ունենալու:

«Հուսանք՝ մի օր մենք էլ կբացենք ծորակը և այդտեղից կհոսի ջուրը»,- ասում են նրանք:

Գյուղապետարանից բնակիչներին անընդհատ ասում են, որ գործն ընթացքի մեջ է. «Բազմաթիվ անգամներ ենք դիմել, սակայն ոչ մի օգուտ: Ասում են՝ կքննարկեն: Արդեն 17 տարի է՝ քննարկում են»,- նշում են հուսահատ բնակիչները: 

Նրանցից մեկն էլ նկատեց, որ ջուրը պարզապես գնում է որոշակի գումարով. «Ես արդեն երկար ժամանակ է՝ այստեղ եմ ապրում, սակայն դեռ ջուր չունեմ: Շաբաթը մեկ անգամ գումար եմ տալիս, ջուր են բերում, լցնում եմ տարաների մեջ և այդպես օգտագործում: Տաք եղանակին մեկ-մեկ տալիս են ոռոգման համար նախատեսված ջուր: Փորձում եմ գոնե այդպես լուծել խնդիրներս: Ես, սակայն, չեմ կարողանում հասկանալ, թե ինչքան կարելի է այսպես շարունակել»,- ասաց գյուղի բնակիչը:

Խնդրի վերաբերյալ NEWSPRESS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ հենց Զովք գյուղի վարչական ղեկավար Նորիկ Գևորգյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել են մարզպետարան, որպեսզի այնտեղից գումար հատկացնեն. «Կա հստակ ծրագիր այդ գործընթացի համար: Գործն ընթացքի մեջ է, այժմ հաշվարկներ են կատարվում: Շուտով այդ հարցը լուծում կստանա, բոլորին էլ կապահովենք ջրով»,- խոստացավ նա:

Գևորգյանը նշեց նաև, որ խնդրի լուծման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, և եթե անգամ պետությունն այդ գումարը չհատկացնի, իրենք կփորձեն իրենց միջոցներով լուծել այդ խնդիրը: