Քանի ուշ չէ, պարոն Փաշինյանը պետք է հրաժարվի այդ որոշումից. Կարապետ Ռուբինյան
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։
Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։
Հ․Գ․ Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»։