Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Վազող տողեր

Ինչո՞ւ ձայնագրությունը տարածվեց հենց հիմա և ովքե՞ր կարող էին այն տարածել․ վարկածներ

Միջազգային երկու խոշորագույն լրատվական կազմակերպությունների՝ SEEMO-ի և IPI-ի խորհուրդների անդամ, NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ձայնագրել ու հրապարակել են Հայաստան պետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի խոսակցությունը։ Այս մի նախադասությունը թերևս բավական է, որ բնութագրի այն ամբողջ խայտառակությունը, որը հրապարակվեց այսօր։ Ազգային անվտանգության ծառայության պետն ընդունում է, որ ձայնագրությունում իր խոսքն է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ։ Ու սա էլ ամենը չէ․ ամենայն ազնվությամբ անկեղծանում է, թե՝ մտքներովս չէր անցնի, որ մեզ կձայնագրեն։ 

Հիմա արդեն հետշոկային արդարացումների մասին։

Կանխազգալով մոտալուտ վտանգը, որ ուր որ է ձայնագրությունը վերջնականապես կտարածվի հանրության մեջ ու կցրի միֆը, թե իշխանափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, ու որ դատարաններն այլևս նախկինի պես՝ Բաղրամյան 26-ից չեն կառավարվում, վարչապետ Փաշինյանը մտնում է ուղիղ եթեր, ուր «տաքացած ամբոխը» սպասում է, որ սիրելի վարչապետը «մի բան» ասի։ Վարչապետին մնում է իրականում սպառնալիքով, թե՝ մի աղմկեք, թե չէ՝ այլևս կոռուպցիոն բացահայտումներ չենք անի ու տնտեսությունը կխորտակվի, բայց առերես ժպիտով ասել՝ Վանեցյանին ու Խաչատրյանին չի պատրաստվում պատժել, որովհետև նրանք իր «մեջքին կանգնած են»։

Սեփական պաշտոնյաների «վառվելուց» այլայլված Փաշինյանը սկսում է հնչեղ-գունեղ անուններ տալ, ընդհուպ մինչև Գագիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, Պողոս-Պետրոս-Մարտիրոս։ Բայց դրանից չի փոխվում այլևս իրողությունը, որ դատարաններն ոչ միայն անկախ չեն, այլև կառավարվում են անձամբ ՀՔԾ պետի, ԱԱԾ պետի և կամ վարչապետի կողմից։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ չփակել դատարանները, բոլոր գործերի նախաքննությունն ու վճիռներ կայացնելը թողնել վարչապետին, նրան էլ միապետ կարգել։ 

Ինչ վերաբերում է ձայնագրության տարածմանը։ 

Եթե դա արվել է ԱԱԾ աշխատակիցներից մեկի կողմից, ենթադրենք որևէ ընդդիմադիր ուժի հետ համաձայնեցված կամ պատվերով, ապա էլ ավելի վատ։ Որքան տեղում չէ ղեկավարը, երբ շարքային աշխատակիցը կարող է ձայնագրել ու տարածել իր ղեկավարի խոսքը։

Եթե ռուսական կողմն է տարածում ձայնագրությունը, ինչը հավանական է այնքանով, որ ձայնագրությունը թարգմանված է նաև անգլերենով, ապա սա այլևս համահայկական ողբերգություն է։ Իսկ ձայնագրության թարգմանության մեջ կարելի է հասկանալ, որ, օրինակ, Վահե անունը կամ Հարությունյան ազգանունը կարելի է հենց այդպես էլ գրել՝ Vahe, Harutyunyan, ոչ թե Vage, Arutunyan: Կիմանա Փաշինյանն՝ ինքը, թե ինչու է այս ձայնագրությունը հենց հիմա տարածվում, իր՝ Ռուսաստան այցից հետո։ Չէ՞ որ ոչ Քոչարյանը, ոչ Խաչատուրովն այս պահին կալանավորված չեն, և գոնե այս պահին ձայնագրության հրապարակումը նրանց առնվազն պետք չէ։ Միգուցե Փաշինյանը պատասխան ստացավ Պուտինի հետ զրույցում արտահայտած այն մտքին, թե չպետք է երկու երկրներն իրար գործերի խառնվեն։ 

Ուզենք, թե չուզենք, Ռուսաստանը խառնված է այս գործին․ Միքայել Հարությունյանն իր քաղաքացին է, Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, Քոչարյանը՝ մեկը, ում ծնունդը Պուտինը ջերմորեն է շնորհավորում։ 

Հիմա այս ամենը հաշվի առնելով՝ ժամուկես ասուլիս տալ կամ եթեր մտնել ու խոսել, որ մեր դեմ քայլեր են, մեզ փորձում են կանգնեցնել, առավել ևս շահարկել կոռուպցիան, առնվազն անհեթեթ է, ծիծաղելի։ Այս ձայնագրությունն ըստ էության ցուցմունք էր իրենք իրենց դեմ, որ իրենք ազդում են դատարանի վրա և որ զուր էր ամբողջ աղմուկը։ Հայաստանում դատական համակարգը շարունակում է մնալ վարչապետի ձեռքում»։