Ահաբեկչությունից 17 տարի անց․ Նյու Յորքում բացվեց նոր «Առևտրի համաշխարհային կենտրոն» կայարանը
Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից 17 տարի անց բացվել է երբեմնի «Առևտրի համաշխարհային կենտրոն»-ի մոտ գործող մետրոյի կայարանը:
Cortland Street կայարանը մնացել էր սեպտեմբերի 11-ին պայթեցված զույգ աշտարակների փլատակների տակ:
17 տարի անց կայարանը վերաբացվեց, բայց արդեն նոր՝ «Առևտրի համաշխարհային կենտրոն կայարան» անունով: Նոր կայարանը Նյու Յորք քաղաքի համար արժեցել է 181 միլիոն դոլար: