Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Քաղաքականություն

Դա վարչապետի՞ ելույթ էր, մուննաթ խի՞ ա գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը. Շարմազանով

Ես կարծում եմ՝ մտահոգություն պետք է բոլորս պետք է ունենանք, որովհետև երեկ մենք՝ բոլորս, վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական՝ հեռախոսազրույցի բովանդակությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

«Այն, որ գաղնալսումը վատ է, ապօրինի է, մտահոգիչ է, փաստ է, և երկու կարծիք լինել չի կարող, բայց ոչ թե ԱԱԾ-ն պետք է զարմանա, ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք է զարմանանք, թե ինչպես են մեր համապատասխան ուժային կառույցների հեռախոսազանգերը լսում, ինչո՞ւ են իրենք այդքան անզգույշ»,- ասաց Շարմազանովը:

Նա մտահոգություն հայտնեց, որ եթե նրանց լսում են, ապա իրենց էլ կարող են լսել. «Էլ չեմ ասում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան համաժողովներ կան, որ մենք պաշտպանված չենք: Իհարկե, սա դատապարտելի է: Բայց մյուս կողմից էլ՝ Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում, սա, իհարկե, դատապարտելի է, բայց ավելի դատապարտելի է խնդրի բովանդակությունը»:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ երեկ Փաշինյանը մանիպուլյացիա արեց և այդպես էլ չանդրադարձավ խնդրի բովանդակությանը: 

«Երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ փաստերի մանիպուլյացիա. որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը: Միանգամից գոռացին՝ վատ ա, պետության համար շատ վատ ա, հասկացանք՝ վատ ա, շատ վատ ա: Շարմազանովը չի մեղավոր դրա համար: Ես քեզ հարց եմ տալիս, եղբայր: Դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ դատական մարմինների, իրավապահ համակարգի աշխատանքին չեք միջամտում՝ ո՛չ Քոչարյանի, ո՛չ Խաչատուրովի, ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ էլ որևէ մեկի գործով: Բազմաթիվ անգամներ Փաշինյանն այդ մասին ասել է, նույնը՝ համապատասխան կառույցի ղեկավարները: Հիմա ո՞նց եղավ, որ ԱԱԾ պետը դատավորի հետ կապի մեջ ա մտնում, ըստ ԱԱԾ պետի և ըստ էդ ձայնագրության, և ասում ա՝ դուխով: Ավելին՝ ասում ա՝ ուզես-չուզես, պիտի կալանավորես»,- հարց բարձրացրեց Շարմազանովը: 

Նա անդրադարձավ ձայնագրություն հնչող այն հատվածներին, թե կալանավորե՞ն արդյոք Խաչատուրովին, թե՞ ռուսները կնեղանան:

«Ո՞նց ա լինում, որ Խաչատուրովի խափանման միջոցը որոշվում ա ոչ թե փաստերի հիման վրա, այլ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա, էդ հիման վրա՝ բաց թող-բաց մի թող, Սեյրանին բա չե՞ս բռնելու, վարչապետն ասել ա՝ փակեք, մի հատ վարչապետի հետ խոսենք: Վարչապետն ի՞նչ կապ ունի էդ գործի հետ: Ես դա երեկ հնչեցրել եմ Ազգային ժողովում: Վարչապետ Փաշինյանը, փոխանակ պատասխան տա էդ մտահոգություններին, որոնք ավելի մտահոգիչ են, որովհետև եթե գաղտնալսումը կատարվել է էստեղից, ես չգիտեմ՝ դավադիր, հակահեղափոխական ուժերի, միգուցե արտաքին ուժերի կեղմից, դա թող իրենք պարզեն, բայց մի բան փաստ է. որ Հայաստանում քրեական գործերը զանգովի արդարադատությամբ են իրականացվում»,- ասաց Հանրապետական խմբակցության պատգամավորը:

 

Ըստ նրա՝  այդ ձայնագրությունն ապացուցեց, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում, քաղաքական պատվեր:

«Ի՞նչ կապ ունի ասֆալտի վրա պառկացնելը, կամ էդ երկու ժամում ո՞ւմ պառկացրին՝ 2 հատ «Նիվա»-ի խեղճուկրակ շոֆե՞ր: Կամ ի՞նչ ա նշանակում ասֆալտի վրա պառկացնել: Երեկ վարչապետն իր հայտարարությամբ Հայաստանում հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի՞ ելույթ էր: Մուննաթ խի՞ ա գալիս, ո՞ւմ վրա գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ի՞նչ կապ ունի Հանրապետականը, ի՞նչ կապ ունեն մնացած երեք ուժերը: Կոնկրետ հարց եմ տալիս տալիս, ընկեր ջան, բովանդակության վերաբերյալ գնահատակա տվեք կամ մի տվեք: Կոնկրետ բովանդակության մեջ և՛ ՀՔԾ պետը, և՛ ԱԱԾ պետը միջամտում են իրավական գործընթացի մեջ: Ավելին՝ սիրելի՛ պարոն վարչապետ ջան, քո անունն են շոշափում: Հիմա  դու հերքի կամ հաստատի: Եթե իրենք դա ասել են միտումնավոր ու սուտ են ասել, պետք է պատժվեն, եթե իրենք ճիշտ են ասել և դու ասել ես՝ փակեք, կամ մի հատ վարչապետի հետ խորհրդակցեք, ուրեմն այստեղ գործ ունենք ոչ թե արդարադատության համակարգի, այլ զանգովի արդարադատության հետ, որտեղ ամեն ինչ համաձայնեցվում ա քո հետ, պարոն վարչապետ, իմանանք: Դրա համար երեկ ասեցի՝ եթե այդպես ա, մեր երկրին ոչ պառլամենտ ա պետք, ոչ կառավարություն ա պետք, մի հատ պաշտոնյա ա պետք, անունը դնենք՝ միապետ Նիկոլ Փաշինյանը, թող ինքը դատախազն էլ լինի, դատավորն էլ լինի, ՀՔԾ պետն էլ լինի, պառլամենտն էլ լինի, կառավարությունն էլ լինի»,- ընդգծեց Շարմազանովը: