Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Վազող տողեր

Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության

Ես բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել լիարժեք ներգրավել բանակցային գործընթացի մեջ և ասել եմ, որ ինձ իրավասու եմ համարում բանակցել ՀՀ-ի անունից, որովհետև ՀՀ վարչապետն եմ և իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև ԱրցախիՀանրապետության նախագահը և վարչապետը չեմ: Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե՝ բանակցությունների խոչընդոտի պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչապետի վրա: 

«Կարևոր է նաև արձանագրել, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը, որովհետև նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, կառավարությունը, ընտրությունները, Ազգային ժողովը, նախագահը, որը և իրավասու է բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ասվածի մեջ ոչ մի սենսացիոն բան չկա:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը: Այդպիսով արձանագրված է Արցախի՝ հակամարտության կողմ լինելու հանգամանքը, և մենք շատ պարզ հարց ենք դնում: Մենք բանակցում ենք՝ ուղղակի բանակցելու՞, թե՞ հարցը լուծելու համար: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ապա ինչպե՞ս ենք պատկերացնում հարցի լուծումը՝ առանց հակամարտության կողմի, եթե մենք բանակցում ենք բանակցելու համար, ապա մենք պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատով բանակցել: Քանի դեռ, սակայն, չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկակայացուցչի անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք չենք մոտեցել հարցի կարգավորմանը»,- նկատեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով.

«Վերը նշվածի համատեքստում ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս, և չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից»: 

Տաճատ Վարդապետյանն արձագանքեց, որ սա Ալիևի հերթական մերկապարանոց հայտարարությունն է և որ միջազգային հանրությունը ևս պետք է որ համամիտ լինի Փաշինյանի հետ:

«Ես այստեղից հայտարարում եմ, որ հիմա էլ պատրաստ եմ բանակցային գործընթացում լիարժեք ներգրավվել և չի եղել, որևէ առաջարկ, որ ես մերժեմ, ես ասել եմ, որ ոչ ֆորմալ շփումների առումով հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինն առաջարկեց, որ ինձ ու Իլհամ Ալիևին ծանոթացնի, ես այդ առաջարկն ընդունեցի, մենք ծանոթացանք, սակայն որևէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ»,- պատասխանեց Փաշինյանը: