Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Ադրբեջանը Թուրքիային է հանձնել հայ գերիների, որոնք պահվել են բանտերում և ապրել ստրուկի կյանքով

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բոլորը գիտեն Վերա Գրիգորյանին։ Շատերը նրան գիտեն որպես «Անհայտ կորած ազատամարտիկների» թանգարանի տնօրենի, իսկ ոմանք էլ՝ որպես մի մոր, ով արդեն 24 տարի է սպասում է իր որդուն։ Արցախյան ազատամարտի տարիներին տիկին Վերան իր որդուն ուղարկել է ռազմաճակատ և հետո միայն իմացել, որ որդին անհայտ կորել է։ Ինչպես ինքն է ասում. «Լուրն իմանալուն պես ընկա գետնին։ Հետո հիշում եմ, որ հիվանդանոցում էի»։

Տիկին Վերան մինչ օրս շարունակում է անհայտ կորածների փնտրտուքների աշխատանքները։ Նա եղել է աշխարհի մի շարք երկրներում, հանդիպել է այդ երկրներում բնակվող ադրբեջանցիների հետ, ովքեր ունեին տեղեկություններ մի քանի անհայտ կորած զինվորների մասին։ Նա մինչ օրս հավատում է, որ օրերից մի օր կգտնի իր որդուն։ Տիկին Վերան ունի մեկ դուստր, ունի թոռնիկներ։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ կցանկանար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն դարձներ անհայտ կորած զինվորների հարցին։

«Ես շատ կցանկանայի, որ այս թանգարանին ուշադրություն դարձնեին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները։ Այստեղ անհայտ կորած զինվորների իրերն են, նամակներն ու լուսանկարները։ Այստեղ հավաքվում են մայրեր, ովքեր ունեն անհայտ կորած որդիներ։ Թանգարանն ունի շատ խնդիրներ, սակայն ես ցանկանում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ բանի վրա ուշադրություն դարձնի։ Ես տեսնում եմ, որ կոռուպցիոն բացահայտումների շնորհիվ վերադարձվում են միլիոնավոր դրամներ ու դոլարներ։

Միգուցե իշխանությունները չեն մտածում, սակայն մի՞թե չի կարելի այդ գումարներով հետ վերադարձնել Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիներին։ Ադրբեջանն աշխարհում ամենից շատ սիրում է փող, իսկ այդկերպ նա չի հրաժարվի մեծ գումարների դիմաց հայ գերիներին բաց թողնելուց։ Մենք անգամ չենք էլ պատկերացնում, որ այնտեղ կան հայ գերիներ ու շարունակում են ապրել անմարդկային պայմաններում։ Ես շատ կուզենայի, որ այս հարցին Հայաստանն ու Արցախը ուշադրություն դարձնեն»։

Տիկին Վերան նշեց նաև, որ տարիներ առաջ եղել է Թուրքիայում ու գիտի, որ այնտեղ նույնպես կան հայ գերիներ, ովքեր գերեվարվել են Արցախյան պատերազմի տարիներին։
«Միգուցե մենք չհավատանք, սակայն, հայ գերիների մեծամասնությունը պահվում է Թուրքիայում։ Դե բացատրելու կարիք էլ չկա, թե ինչ գործ ունեն Թուրքիայում ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինվորները։ Երբ միջազգային կառույցները սկսեցին այցելել Ադրբեջան, Բաքուն գտավ ելք՝ այդ հարցից ազատվելու համար։ Նա երկրում գտնվող հայ գերիներին ուղարկեծ Թուրքիա, որտեղ պահվում են այդ գերիները։ Նրանք աշխատում են Թուրքիայի համար, պահվում են անմարդկային պայմաններում։ Մենք նույնիսկ չենք էլ կարող պատկերացնել, որ մարդիկ կան, ովքեր արդեն 24 տարի շարունակ զբաղվում են ստրկությամբ»։

Տիկին Վերան վերջում ընդգծեց, որ սա այն հարցն է, որին գրեթե ուշադրություն չեն դարձնում Հայաստանն ու Արցախը։