Կատալոնացիները դուրս են եկել փողոց և պահանջում են իրենց անկախությունը
Բարսելոնայում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ Կատալոնիայի անկախության տոնի առթիվ եւ կրկին պահանջում են ազատություն՝ Մադրիդից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ցուցարարների ճշգրիտ թիվը հստակ անհնար է ասել, բայց, դատելով տեսանյութերից, կարելի է եզրակացնել, որ ոչ ոք տանը չէր: Կատալոնիայի մայրաքաղաքի փողոցները ներկված էին տեղական դրոշի գույներով:
Փողոցում քայլող կատալոնացիներն իրենց հետ միասին տանում էին պաստառներ, որոնց վրա գրված էր․ «Ազատություն», «Անկախություն»։
Ընդգծենք նաև, որ Կատալոնիայի անկախության հարցը Եվրոպայի ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը մինչ օրս շարունակում է մնալ օդում կախված։