Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Հայերենը թրենդային է. նրբաճաշակ, հայատառ և չկրկնվող կրծքազարդեր՝ ԱՐԵՎԱ-ից (լուսանկարներ)

«Եթե ցանկացած ոճաբանի հարցնես` ինչի՞ հետ կարելի է կրել բրոշը, նա կպատասխանի, որ այն պետք է կրել Անգլիայի թագուհու դեմքի` հպարտ արտահայտությամբ
....կամ հոլիվուդյան աստղի.... կամ էլ մեր բացառիկ սերնդի երիտասարդների խանդավառ դեմքով:)

Ի վերջո, բրոշն ընդունելի է ցանկացած տարիքի և ոճի համար, այն կարող է տալ Ձեր տեսքին այն տրամադրությունը, ինչպիսին հենց դուք եք ցանկանում:

Կրի′ ր ԱՐԵՎԱ բրոշները, և դու արդեն նրբագեղության մարմնացում ես....»:

Ահա այս հավակնոտ հայտարարությանը հանդիպելով համացանցում՝ ցանկացանք պարզել, թե ովքե՞ր են այս տարբերվող մտահղացման հեղինակները և «հայտնաբերեցինք» դրանց հեղինակին: Արևիկ: Ընդամենն իր մասին մեզ ասաց կրծքազարդերի հեղինակը՝ փոխարենը սիրով պատասխանելով իր աշխատանքների մասին մեր ուղղած հարցերին: 

-Արևիկ, նախ թույլ տվեք ասել, որ բավականին հավակնոտ էր Ձեր արտադրանքի բնութագիրը: Հայատառ գրությամբ կրծքազարդերի գաղափարը հենց Ձե՞րն էր և ինչո՞ւ որոշեցիք հենց կրծքազարդեր ստեղծել: 

-Դե պարզ է, որ կրծքազարդեր գաղափարի հեղինակը ես չեմ: Ես պարզապես մեկն եմ, ով կարևորում է հայերենը և նորաոճը: Համադրելով այս երկուսը՝ որոշեցի յուրատեսակ կրծքազարդեր պատրաստել: Թե ինչու հենց կրծքազարդեր: Վաղուց թուլություն ունեի կրծքազարդերի նկատմամբ, սակայն տեսնում էի, որ Հայաստանում այդքան էլ տարածված չէին կրծքազարդերը: Պարզապես որոշեցի լրացնել այդ բացը: Հուսամ՝ ստացվել է:

-Ինչի՞ց են պատրաստված կրծքազարդերը:

-Դրանք բոլորը իմ ձեռքի աշխատանքն են և պատրաստված են օրգանական ապակուց և բարձրորակ բյուրեղապակյա քարերից:

-Ձեր ինսթագրամյան էջը թերթելով՝ պարզ դարձավ, որ գունային առումով կրծքազարդերը բազմազան են: Անհատական պատվերներ ընդունո՞ւմ եք՝ գնորդի ցանկացած գույնով ու տեսքով, թե՞ միայն առկա տեսականին է վաճառքում: 

-Իհարկե: Պատվիրատուի կարծիքը միշտ կարևոր է և թե ինչ գույնի, չափի և ոճի կրծքազարդ է դուր գալիս իրեն, որոշում է հենց նա: Հետևաբար, ընդունում եմ անհատական պատվերներ:

-Կրծքազարդերի սպառման ծավալների մասին ի՞նչ կասեք: Կարո՞ղ ենք ասել, որ դրանք պահանջարկ ունեն Հայաստանում: 

-Սկզբում, երբ իբրև հոբբիի էի վերաբերվում կրծքազարդերի պատրաստմանը, չէի էլ սպասում, որ կարող է նման արձագանք լինել: Այժմ վստահ կարող եմ ասել, որ դրանք նույնիսկ մեծ պահանջարկ ունեն: Չէ՞ որ հայերենը միշտ էլ և այժմ հատկապես թրենդային է: 

-Խոսենք նաև կրծքազարդերի արժեքների մասին: Չէ՞ որ ցանկացած նրբաճաշակ աքսեսուար իր արժեքն ունի: Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի նաև դրանց մասին, կասե՞ք, թե ինչ գնային սահմաններում են դրանք տատանվում:

-Թեև կրծքազարդերի պատրաստման պարագաները բավականին թանկ արժեն, սակայն փորձել եմ մեր շուկային համապատասխան գներ սահմանել, որպեսզի հասանելի լինի շատերին: 

-Շարունակելով նախորդ հարցը՝ զեղչեր կամ ակցիաներ գործո՞ւմ են, ասենք, միանգամից մի քանի կրծքազարդ պատվիրելու դեպքում:

-Յուրաքանչյուր առիթ, ասենք, տոն օրերը, ինձ համար իմ հետևորդներին ուրախացնելու պատրվակ են: Այդ օրերին գործում են ճկուն զեղչեր: ԱՐԵՎԱ-ի Ինսթագրամում նաև մրցույթներ եմ անցկացնում ու հաղթողներին կրծքազարդեր նվիրում: Ինձ պարզապես դուր է գալիս ուրախացնել իմ աշխատանքը գնահատողներին: Դա «անտանելի-հաճելի» է:

-Եվ վերջապես, որտեղի՞ց և ինչպես կարելի է ձեռք բերել ԱՐԵՎԱ կրծքազարդերը: 

-Քանի որ ժամանակս սուղ է, Երևանի կենտրոնում գործող միայն 3 խանութ-սրահում են ներկայացված իմ աշխատանքները, հիմնականում ինձ կարելի է գտնել Ինստագրամում՝ փնտրելով areva_letters էջում: