Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Տնտեսություն

Գռզոն որոշել է խլե՞լ Լֆիկից հացահատիկի ներկրման մենաշնորհը

Վրաստանի տարածքով հացահատիկների փոխադրման նոր կարգը ոչ միայն հայաստանցիներին անակնկալի բերեց, այլև կասկածի տեղիք տվեց, թե ինչո՞ւ հենց հիմա Վրաստանը հասկացավ, որ իր տարածքի ճանապարհները հացահատիկով բեռնավորված Հայաստան եկող մեքենաները վնաս են հասցնում։ 

Վրաստանի տրանսպորտի նախարարի հրամանի համաձայն՝ ցորենը և ալյուրը Վրաստանի տարածքով պետք է տեղափոխվեն նավային և երկաթգծային տրանսպորտով:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Վրաստանի այս անակնկալ որոշման մեջ իր մասնակցությունն ունի «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, ով փորձում է այս կերպ խլել ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ի մենաշնորհը՝ հացի շուկայում։ Իհարկե, չի բացառվում, որ մինչ օրս նա այս ուղղությամբ չէր մտածել, սակայն հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, հնարավոր է Գռզոն ուղղակի որոշել է օգտագործել հարմար առիթը՝ իր օգտին։

Մեր տեղեկություններով՝ Խաչատուր Սուքիասյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ազդեցիկ մարդկանց հետ՝ հույս ունենալով, որ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, կհրաժարվի հացահատիկի ներկրումից, քանի որ ցորենն ու ալյուրը գրեթե ամբողջությամբ ներկրվում են բեռնատար ավտոմեքենաներով՝ այն պարզ պատճառով, որ դա էժան է ստացվում, իսկ նավերին ու գնացքներին անցնելու դեպքում տեղափոխման գինը որոշակիորեն կբարձրանա։  

Չենք փորձում թվախեղդ անել ընթերցողներին և հաշվել, թե որքան կնստի հացահատիկի ներկրումն, ու Հայաստանում որքան կբարձրանա հացի գինը։ Պարզապես նկատենք, որ խնդիրն այստեղ շարունակում է մնալ Վրաստանի տարածքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվող հայկական բեռների համար սահմանված սակագինը։ Նախքան մեր երկաթուղին ռուսական կողմին հանձնելը, հայկական բեռների համար Վրաստանի տարածքում գործում էր 17% զեղչ, իսկ կոնցեսիոն պայմանագրի կնքումից հետո, քաղաքական պատճառներով, այն վերացավ։ Կզեղչվե՞ն գները կրկին, թե՞ ոչ, դեռ կերևա, իսկ առայժմ՝ շատ շուտով, պարզ կդառնա, թե ինչով կամ ում հետ էր պայմանավորված Վրաստանի արգելքը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ից Գռզոյին պատկանող ընկերությունն արդեն իսկ զբաղվելու է Փոթիի նավահանգստով իրականացվող ցորենի բեռների փոխադրմամբ։

Այլ կերպ ասած՝ ամպագոռգոռ հայտարարությունները, թե մենաշնորհը վերանալու է՝ փուչիկ է։ Գոնե այս դեպքում, հացահատիկի ներկրման մենաշնորհը փաստորեն մի օլիգարխից փոխանցվում է մյուսին՝ այն էլ բռնի կերպով ու խաբեությամբ։