Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն առանց Նիկոլ Փաշինյանի «կոմուֆլյաժի», կամ՝ անտաղանդ դերասանը․․․

Ազգային ժողովն այսօր անցկացրեց արտահերթ նիստ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով» Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցի վերաբերյալ։
Խորհրդարանը 74 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Քննիչ հանձնաժողովի ստեղծման և հանձնաժողովի անդամների հաստատման մասին որոշումը։
Խորհրդարանում այս հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկումը թեժ անցավ. առանցքային դերակատարները ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանն էին։

Եթե Էդոն Մարուքյանն ինչ-որ չափով պահպանեց գործընկերային էթիկան՝ փորձելով թաքցնել, որ Քննիչ հանձնաժողովի ստեղծմանն ինքն այսօր սուբյեկտիվ պատճառներով դեմ է, իսկ մեկ տարի առաջ կողմ կլիներ, ավելին՝ ինչպես Շարմազանովն է ասում՝ «պառլամենտը» օդ կհաներ, ապա նրա գործընկեր նորաթուխ պատգամավորն առիթը բաց չթողեց ԱԺ միջանցքներում, պատերի տակ ու նիստերի դահլիճում նիկոլփաշինյանական ոճով աջ ու ձախ հոխորտալու համար։ 

Նախ՝ լրագրողների հետ ճեպազրույցում իրեն ներկայացնելով որպես գործից հասկացող քաղաքական գործիչ, ընդգգծեց, որ իրենից պետք է ներողություն խնդրեն, հետո էլ շտապեց հավելել, որ միայն ԱԱԾ-ի տնօրենին ու ՀՔԾ պետին չէ, որ գաղտնալսել են։
«Մենք չենք վախեցել, երբ մեր դեմ աշխատել են այդ բոլոր հիմնարկները, մեզ գաղտնալսել են, մեզ բանտ են նետել, մեզ սպառնացել են»,-ասաց Սիմոնյանը՝ արհեստականորեն ուռճացնելով իր քաղաքական կշիռը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ զրոյական էր։

Բոլորս ենք հիշում՝ ինչպես Երևանի ավագանի-ԱԺ պատգամավոր խաչմերուկում չկողմնորոշվող Սիմոնյանին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս շպրտեց քաղաքապետարանից։

Եվ հիմա Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի «կոմուֆլյաժը» հոգով հագած՝ խորհրդարանում աջ ու ձախ հանրապետականների վրա մատ է թափ տալիս՝ թե ո՞վ եք դուք, եռանդով ցրիվ է տալիս իրավաբանության վերաբերյալ իր գիտելիքներն ու փորձում Արփինե Հովհաննիսյանին ու Գևորգ Կոստանյանին ապացուցել, որ Քննիչ հանձնաժողովի ստեղծումը օրենքի խախտում է։ 

Ալեն Սիմոնյանի այսօրվա հիստերիկ պահվածքն ԱԺ-ում պատահական չէ՝ եթե հիշենք նրա և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընկերական հարաբերությունների մասին։ Սիմոնյանն այսօր ջանք ու եռանդ չխնայեց ընկերոջը դատարանի առաջ կանգնելու վտանգից, դատավորին հրահանգելու հետևանքներից փրկելու համար, ինչը, սակայն, նրա մոտ չստացվեց՝ ինչպես միշտ։

Ու նման անհաջող խաղից հետո ուզում ես Սիմոնյանին հարցնել՝ իսկ ո՞վ ես դու՝ առանց Փաշինյանի և որտե՞ղ կհայտնվես, եթե ձեռքը վրայիցդ վերցնի։

Վերջում հավելենք, որ Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

NEWSPRESS.am