Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Վազող տողեր

Փաշինյանն իսկապես կարող է փոշմանել, որ գլուխ է դրել․․․

Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել կայքերից մեկին, որի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին։ Խոսելով վարչապետի մասին՝ Քոչարյանը շատ դիպուկ արտահայտություն է արել՝ «Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»»:

Սա այս շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանի վարքագծին Ռոբերտ Քոչարյանի՝ արդեն երկրորդ անդրադարձն է՝ նախօրեին էլ 2-րդ նախագահն անդրադարձել է Դավթաշեն համայնքում վարչապետի հանրահավաքյան ելույթի մի կարևոր դրվագի, երբ Փաշինյանն ասաց, որ իր վրա է վերցնում պատասխանատվությունը ձերբակալումների համար։

Ըստ Քոչարյանի՝ վարչապետը դրա իրավունքը, Սահմանադրությամբ, ընդհանրապես չունի, մոտ գալու իրավունք՝ ևս։

Նիկոլ Փաշինյանի հերթական խայտառակ թերացումն ու իշխանությունների տարանջատման բացակայությունը գնալով Հայաստանում ավելի խորը արմատներ են գցում, ինչը չեն գիտակցում ո՛չ կառավարության ղեկավարը, ո՛չ էլ նրա թիմի անդամները, ավելին՝ նրանք նավի վրա շարունակում են տատանվել՝ տրվելով էյֆորիայի ալիքին, իսկ որ ամենավատն է՝ չեն փորձում սխալներն ուղղել։

Օրինակ, եթե Քոչարյանի կալանավորման հարցը որոշեցին արագացնել՝ այն անցկացնելով անգամ կեսգիշերին, գոնե դրա վերաբերյալ այդքան քննադատություն լսելուց հետո կարելի էր ունենալ խելամտություն, և նույն սխալը չկրկնել ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գործով Դատախազությանն ափալ-թափալ հրահանգ իջեցնելիս։

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Նշենք, սա արվեց, որպեսզի այսօր առավոտյան Ազգային ժողովը չկարողանա Քննիչ հանձնաժողով ստեղծել, ինչը, սակայն, ինչպես կառավարության նախաձեռնած շատ գործեր՝ ավարտվեց պարտությամբ։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանն ու իր անհաջող թիմը նպաստում են, որ գնալով իրականանան Ռոբերտ Քոչարյանի այն պնդումները, որ ինքը հավակնում է դառնալ քաղաքականությունում կոնսոլիդացնող ուժ։

2-րդ նախագահը վստահաբար մի բան գիտեր, երբ ասում էր, որ ունի կոնսոլիդացնող մեծ ուժ, և այստեղ էական չէ՝ այդ կոնսոլիդացիան տեղի կունենա իր, թե այլ ուժի շուրջ։

Պատահական չեն Քոչարանի վերջին օրերի ակտիվացումն ու հեղափոխական իշխանությունների սխալներից հետո դրանց վերաբերյալ հիմնավորված քննադատությունները, որոնք, կարծես թե, հանրությանը դուրս են հանում այն էյֆորիկ թմբիրից, որը դեռևս թավշյա հեղափոխության միակ ոգևորիչ դրվագն է, թեև, ըստ իշխանության՝ ոգևորիչ է նաև օլիգարխներին և նրանց թիկնապահներին «ասֆալտին պառկեցնելու» դրվագները, որոնք, սակայն, ընդամենը սովորական շոուներ են։

Հասարակության ադեկվատ հատվածին այս շոուներն ու կլոունադաներն այլևս հետաքրքիր չեն. նրանք պահանջում են կառավարությունից՝ երկիրը դուրս բերել տեղում դոփող վիճակից, հակառակ պարագայում Քոչարյան-ադեկվատ հատված բանաձևը կարող է դառնալ լուրջ գխացավանք գործող իշխանության համար, իսկ արդյունքում՝ Փաշինյանն իսկապես կարող է փոշմանել, որ «գլուխ է դրել»․․․

NEWSPRESS.am