Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

ՀՖՖ-ն քո խելքի բանը չէ, հեռո՛ւ քաշվիր, ա՛յ անտաղանդ

Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում անցկացվելու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրություններ։

Հետաքրքրականը ոչ թե ՀՖՖ գործկոմի ընտրությունն է, այլ այն, որ ֆուտբոլի ֆեդերացիա են գրոհել կառավարության նորեկները։

Օրինակ՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են առաջադրվել Արթուր Վանեցյանը, Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը և այլոք։
Այս թեկնածուները մարդիկ են, ովքեր իրենց վստահված ոլորտներում որևէ առաջընթաց չեն գրանցել, ավելին՝ արձանագրել են միայն հետընթաց և հիմա պատրաստվում են նույնն անել ֆուտբոլային աշխարհում դեռևս հստակ իր դիրքն ու տեղը չգտնող հայկական ֆուտբոլում։

Ահավասիկ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան․ սույն պաշտոնյան առողջապահության ոլորտի հետ բացարձակ կապ չունի և նախարարի պաշտոնին բախտի բերմամբ հայտնվելով՝ անգամ 100 օր անց էլ չկարողացավ սեղանին դնել ոլորտում արված որևէ կարևոր քայլ։

Թորոսյանն այս 100 օրերի ընթացքում հասցրել է, օրինակ, ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել, թե այլևս չի լինելու «Գլխավոր մասնագետների ինստիտուտը», որից հետո արել ասածի հակառակը՝ նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձեւակերպմամբ:

Այս 100 օրերի ընթացքում Թորոսյանը հասցրել է տիտղոսից զրկել այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայանը և այլք։

Եվ սա դեռ ամենը չէ. բժշկությանն ու բժշկագիտությանը սույն պարոնը հասցրել է ևս մի քանի ապտակ՝ իր մտերիմներին նշանակել է խորհրդատուներ՝ որպես հիմք ընդունելով նրանց «պրոֆեսիոնալիզմը»:

Արսեն Թորոսյանն իր պաշտոնավարման այս կարճ և խայտառակ ժամանակահատվածում արդեն հասցրել է լինել նաև դատարանում՝ նրան դատի է տվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը:

Պետությանը հասցրած այսքան վնասը, փաստորեն, բավական չէ. հիմա էլ Թորոսյանը որոշել է իրեն ցույց տալ նաև ֆուտբոլում՝ ապտակներ հասցնելով նաև հայկական ֆուտբոլին։

Նշենք, որ ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածության մասին Արսեն Թորոսյանն արձագանքել է դարձյալ միակ հարթակում, որտեղ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, և նշել, որ այդ պաշտոնում զբաղվելու է առավելապես իր մասնագիտական ոլորտին առնչվող բժշկական ապահովման հարցերով:

Հասարակությանը թերհաս որակող Թորոսյանն ի՞նչ կարող է անել ՀՖՖ գործկոմում, դեռ անհայտ է, սակայն հաշվի առնելով թորոսյանական ձախողումների շղթան ,նրան պարզապես ուզում ես խորհուրդ տալ՝ ՀՖՖ-ն քո խելքի բանը չէ, հեռո՛ւ քաշվիր, ա՛յ անտաղանդ:

NEWSPRESS.am