Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Քաղաքականություն

Հների պրիմիտիվ գործելաո՞ճ, թե՞ նորերի մանկական չարաճճիություն․ ովքե՞ր և ինչո՞ւ են պատռում քաղաքապետի թեկնածուների պաստառները (ֆոտո)

Երբ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը պառակտվեց ու որոշեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել տարբեր թեկնածուներով, դա այնքան էլ չզարմացրեց։ 

ԱԺ ընտրություններին մասնակցելու համար իրենց միությունը հաստատած ու միմյանց «տեր ու հնազանդ» լինելու երդում տված «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ղեկավարների միջև սև կատու էր անցել այն բանից հետո, երբ առաջին երկու ուժերի ղեկավարներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանի հետ դուրս չեկան փողոց ու չմիացան պայքարին։

Չէի՞ն հավատում հաղթանակին, թե՞ կար մեկ այլ խոչընդոտ, չենք քննարկում, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, չներեց իր «ընտանիքի անդամների դավաճանությունն» ու ապահարզան պահանջեց։ Իսկ իր իշխանության գալուց հետո, նա հազիվ երկու պորտֆել հատկացրեց նրանց, այնպես, ինչպես ամուսնալուծությունից հետո, պարտադրված, ալիմենտ են տալիս։

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ էլ, Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը որոշեցին չսատարել Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածու՝ կոմիկ-դերասան Հայկ Մարությանին և առաջադրեցին իրենց թեկնածուին՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։

Այսպես ծնվեցին «Լույս» և «Իմ քայլը» դաշինքները։

Կա տեսակետ, որ այս եռյակի «ամուսնությունից» ծնված դաշինքներն ստեղծվել են, ինչպես ասում են, ձայներ փախցնելու համար։ Հաշվի առնելով, որ այսօր ուժեղ մրցակից համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, ուստի չի բացառվում, որ այս ֆիկտիվ ամուսնալուծությունն ուղղված է հենց ԲՀԿ թեկնածուի դեմ։ Հավանաբար, հենց այս կասկածները ցրելու համար, կամ չգիտես ինչ այլ նկատառումներով, «Լույս» և «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պաստառները փակվում են մեկը մյուսով։ Ոչ միայն տարբեր պատերին փակցված՝ Զեյնալյանի նկարները փակվում են Մարությանի նկարներով և հակառակը, այլև այդ պոկոտված պաստառները, ինչ-որ շահագրգիռ անձինք, նկարում են ու ակտիվ տարածում համացանցում։

Թե որն է այս ամենի նպատակը, չենք քննարկում և մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։ Ինչպես նաև, քարոզարշավային այս օրերին, խուսափելով հակաքարոզչությունից կամ հակահեղափոխական որակումը ստանալու «վտանգից», պարզապես նկատենք, որ եթե ամեն ինչ լուրջ է, ու երկու դաշինքների միջև մրցակցությունն իրական է, ապա հարկավոր է հիշեցնել երիտասարդ ուժերին, որ պաստառները մեկը մյուսով փակելու և դրանք պատռելու սովորությունը պրիմիտիվ հակաքարոզչական գործելաոճ է, որը հատուկ էր նախորդ իշխանություններին։ Ու մանկական չարաճճիություններով զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, որ նոր իշխանության ներկայացուցիչները նպատակային և հստակ աշխատանքներ իրականացնեն՝ համոզելով, հրամցնելով ու ամբողջապես ներկայացնելով ծրագրեր՝ իրենց լուծումներով։

Հ․Գ․ Ի միջայլոց․ օրերս Դավթաշենում կազմակերպված քարոզարշավի ժամանակ, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի համախոհները, բարձր վանկարկումներով խանգարեցին ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի քարոզը։ Բացի այդ, ավելի երիտասարդներն ու երեխաները, մեքենաներով ու հեծանիվներով անցնում էին մայթեզրով, որտեղով իրականացվում էր ԲՀԿ քայլերթը և փորձում էին քարոզել  «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին։

Արմեն Սահակյան