Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Տնտեսություն

Կարկուտից անգամ մարդիկ են տուժել, իսկ գյուղնախը միայն որոշ չափով է օժանդակելու. փոխհատուցման համար բյուջե չկա (ֆոտո)

Սեպտեմբերի 10-ին և 11-ին Լուռու և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում հակակարկտային կայաններից կատարվել է ավելի քան 4500 կրակոց: Ընդ որում՝ Լոռու մարզում այդ կրակոցների թիվը գերակշռում է՝ հասնելով մոտ 3000-ի: Այս մասին նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում: Այդուհանդերձ, կան կարկուտից տուժած բավականին մեծ չափով համայնքներ:

Այնպիսի տպավորություն է, որ եթե նույնիսկ կրակոցներ եղել են, ապա կա՛մ դրանց թիվը ամենևին էլ չի համապատասխանում պաշտոնական կայքէջում տեղադրվածին, կա՛մ դրանք շատ թույլ կրակոցներ են եղել, կա՛մ էլ կարկտաբեր ամպերն են շատ համառ դուրս եկել: Ինչևէ, փաստերը ցույց են տալիս, որ վնասի չափերը մեծ են, շատ մեծ:

NEWSPRESS.am-ի հավաստի ունեցած տվյալներով՝ Լոռու մարզի միայն մեկ համայնքում՝ Քարինջ գյուղում, հաշվել են՝ վնասի չափը հասնում է 100 մլն դրամի. ջարդված տանիքներ, լուսամուտներ ու մեքենաներ, կարկտահարված և վնասված այգիներ ու խոտհարքներ, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչներ: Գյուղացիներն ասում են, որ անգամ հավեր ու հնդկահավեր են սատկել: Վնասվել են նաև բնակիչներ, ովքեր կարկուտի ժամանակ դրսում են եղել՝ գյուղատնտեսական գործերով: Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչներն ասացին, որ ձվի չափ կարկուտ է եկել: 

 

Գյուղացիներն ակնկալում են պետության աջակցությունը, սակայն դեռևս ո՛չ մարզպետարանից, ո՛չ էլ Գյուղատնտեսության նախարարությունից խնդրին չեն արձագանքել: Համենայնդեպս պաշտոնական տվյալներ և թվեր չկան, թե որքան և ինչ տարբերակով են փոխհատուցելու վնասի չափը: 

Մինչ այս, գյուղնախարար Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, որ հնարավորինս կարճ ժամկետում կգնահատվեն վնասի չափերն, ու վնասը կփոխհատուցեն դրամով: Չնայած նախարարի փորձառությանը (հաշվի առնելով, որ նա Շիրակի մարզպետն էր), երևի թե նա չէր կանխատեսել, որ տեղումները դեռ չեն ավարտվել, որ կլինեն գյուղեր, որոնք կտուժեն կարկուտից կամ տարերային այլ աղետից և իր հայտարարած կարճ ժամկետը կարող է տևել մեկ-երկու ամիս: 

NEWSPRESS.am-ի տվյալներով՝ գոնե առայժմ ո՛չ Արմավիրի ու ո՛չ էլ Լոռու մարզերում տեղացած կարկուտի ու դրա պատճառած վնասների մասին կառավարության նիստում չեն քննարկում: Ասում են՝ պատճառն այն է, որ դեռ մի մարզում վնասի չափը չեն հասցնում գնահատել, երբ մյուս մարզում է տեղումներ լինում:

Ամեն դեպքում, ինպես և նախկին կառավարության ժամանակ, հիմա էլ՝ տրվելու է ո՛չ թե փոխհատուցում, այ նյութական օժանդակություն:

Բանն այն է, որ պետական բյուջեյում այդքան գումար չկա, որպեսզի կառավարությունը կարողանա փոխհատուցել և այն էլ 100 տոկոսով: Նյութական օժանդակության համար նախատեսված գումարն էլ պետք է հատկացվի այն բոլոր մարզերին, որտեղ երաշտ, կարկուտ, կամ այլ տարերային աղետ է եղել:

Ինչ վերաբերում է, օրինակ, Քարինջ գյուղում գնահատված վնասի չափին՝ 100 մլն դրամին, ապա գյուղնախարարությունը պետք է ուսումնասիրի, թե  թե ինչ չափորոշիչներով են գնահատել վնասը:

Այսինքն՝ ստացվում է, որ գյուղնախի մասնագետների ուսումնասիրություններից հետո, արդեն իսկ հաշվարկված գումարը կարող է նաև կտրուկ կրճատվել: Իսկ այդ կրճատված գումարն էլ դեռ ամբողջովին չի փոխհատուցվելու, այլ պարզապես նյութական օժանդակություն է տրամադրվելու:

Հարկ ենք համարում նկատել, որ գյուղացիների կրած վնասի փոխհատուցման այս ձևաչափն ամենևին էլ նորություն չէ: Ամեն անգամ գյուղացիները երաշտից, կարկուտից ու այլ տարերային աղետներից հետո բազում դռներ են թակել, մինչև նյութական որոշակի օժանդակություն են ստացել: Նախորդից ժառանգած այս քաղաքականությամբ էլ, փաստորեն, շարունակում է աշխատել նոր կառավարությունը, ու նախորդի նման էլ արդարանում՝ բյուջեում փող չկա:

Դա մի կողմից, մյուս կողմից էլ, եթե գյունախը պետք է ի վերջո իր մասնագետական հաշվարկներն անի, ապա ինչո՞ւ է ժամանակ ձգում՝ մի քանի փուլով հաշվարկներ անելով:

Իհարկե այստեղ թերևս դերակատարում ունի գործադիր մարմնի ղեկավարը, ով այս ոլորտը կարծես ամբողջովին աչքաթող է արել: Ու փոխանակ այս ուղղությամբ ևս մտածի, միայն մարդկանց ցուցադրաբար ասֆալտին պառկեցնելու կարգադրություններ ու քարոզարշավ է անում:

Արդյունքում նախարարները օգտվում են առիթից և իրենց գործին մատերի արանքով են սկսում նայել, որից էլ տուժում են շարքային քաղաքացիները, իսկ այս դեպքում՝ կարկուտից տուժած գյուղացիները:

Մինչ դեռ տնտեսությունը երկար չի կարող սպասել, նրան զարկ է հարկավոր:

Արմինե Մկրտումյան