Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Ո՞ւմ է Կարգին Հայկոն «գիժ» անվանում, ո՞վ է ավելի «գիժ» և ի՞նչ կանեիր դու, եթե...

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսակցական արտահայտչամիջոցների հերթական «գլուխգործոցը» դրսևորվել է Նուբարաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Չենք անդրադառնում Հայկ Մարությանի ներկայացրած ծրագրերին՝ հակաքարոզչություն չիրականացնելու համար, այլ պարզապես մեջբերում ենք նրա հերթական չմտածված արտահայտություններից մեկը:

«Ես չեմ ուզում, որ Նուբարաշեն ասելով՝ հիշենք աղբանոցը, գժանոցը, բոլոր «-ոցերը»...»:

Իհարկե, նրա այս արտահայտությունը լրիվ արդարացված կլիներ, եթե, օրինակ, այս կոմիկ դերասանը խաղալիս լիներ ի դերը՝ հումորային մանրապատումների ժամանակ (ինչը եղել է):

Հայկ Մարությանը՝ որպես Կարգին Հայկո, իհարկե, կարող է իրեն թույլ տալ և՛ հոգեբուժարանին ասել գժանոց, և՛ գժի դեր խաղալ, և՛ այլ հայտարարություններ ու արտահայտություններ անել, բայց, որպես քաղաքական գործիչ, եթե իհարկե այս խեղկատակն իրեն գործիչ է համարում, Մարությանն իրավունք չունի վրիպելու և պետք է ավելի կոռեկտ արտահայտվի: Բայց նրան կարծես թե չեն էլ մտահոգվում իր կողմից արված անվայելուչ կա՛մ անպարկեշտ, կա՛մ ոչ տեղին, կա՛մ անհարգի արտահայտությունները: Հավանաբար, մտածում է, որ միայն Նիկոլ Փաշինյանի առկայության գործոնն իր «բլթոցները կջրի-կգնա»...

Ի՞նչ է նշանակում՝ «Նուբարաշենը միայն գժանոցը չէ»...

Նախ չենք քննարկում այն, որ այդպես Մարության Հայկը վիրավորում է և՛ նուբարաշենցիներին, և՛ հոգեբուժարանում գտնվող մարդկանց: Այս տակավին երիտասարդը պետք է հասկանա, որ պարզապես չի կարելի հոգեբուժարանն անվանել գժանոց, որ նա դրա իրավունքը չուներ. այն էլ՝ հարթակից, այն էլ՝ որպես քաղաքապետի թեկնածու, այն էլ՝ որպես գործիչ ու, ի վերջո, նա վրիպելու իրավունք չուներ այն հասարակության, այն մարդկանց առաջ, որոնցից գուցե շատերի հարազատների հոգեկանը, տարբեր պատճառներով, խեղվել է: Ի դեպ՝ նրա բառով ասած՝ «գժանոցում» ճնշված մարդիկ են՝ ճնշված սոցիալական վիճակից, պետությունից, մարդկանցից և հենց հայկոներից... մարդիկ են, ովքեր բուժման, խնամքի, ուշադրության ու պետական, կառավարության հոգածության կարիքն ունեն... բայց, պարզվում է՝ նոր ձևավորվող կառավարության ներկայացուցիչներից մեկն արդեն նրանց որակեց՝ «գիժ» ասելով. դա նորմալ չէ, դա սխալ է, դա հարիր չէ պաշտոնյային:

Հայկոն, ի վերջո, պետք է հասկանա, որ սա բեմ չէ, թատրոն չէ, ֆիլմ չէ ու առավելևս՝ հումորային մանրապատում չէ, ու իր արտահայտություններում ավելի կոռեկտ պետք է լինի:

Իսկ եթե հիմա կգտնվի որևէ մեկը, ով քարը կվերցնի հարվածելու այս քննադատության համար, և կսկսի արդարացնել Կարգին Հայկոյին՝ թո՛ղ մի պահ կանգ առնի ու պատաասխանի այս հարցին.

Ի՞նչ կաներ ինքը, եթե իրեն ինչ-որ մեկը «գիժ» անվաներ... պատասխանը մեկն է՝ կհակադարձեր:

Դե ուրեմն արդա՛ր եղեք ու պատասխանեք՝ հիմա ո՞վ է գիժը...

Արմինե Մկրտումյան