Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Հայաստան
Աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան։ Այս մասին տեղեկանում ենք դերասանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նաև տեսանյութ է հրապարակել։
Նշենք, որ դերասանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու համար Comedy Club- նկարահանումներին։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ նույն Վան Դամը նշում էր, որ սիրում է հայերին ու Հայաստանը։