Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

«Այդ գումարներն օրենքով ենթակա չեն բռնագանձման. վարչապետը անօրինական կարգով է հրապարակել». Ալեքսանդր Սարգսյանի արձագանքը՝ Փաշինյանին

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ եւ հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս եւ մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու եւ ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաեւ պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ, ընդդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթում նա եւս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին, նշել էր հետեւյալը. «Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանի էսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետեւ այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետեւաբար հայտարարագիր չի ներկայացրել եւ ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու եւ օրենքով սահմանված կարգով առգրավելու»:

Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը երկու կարեւոր հանգամանք է ընդգծել.
առաջինը` ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է, որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որեւէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելով էլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀ պետական բյուջե վերադարձնեմ.

երկրորդ` այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման:

Կարծում եմ, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որեւէ մեկն անօրինական ճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ում գործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները եւ հակառակը` որեւէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով եւ փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները:

Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը եւ իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները:

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաեւ, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաեւ, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները:

Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաեւ այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում եւ ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը:

Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաեւ, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի եւ տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված եւ ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին:

Այս պահին դեռեւս չեմ ցանկանում անդրադառնալ իմ եւ ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին եւ հետապնդումներին, իմ գույքերի եւ բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաեւ դրանց հետեւանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ եւ իմ ընտանիքին պատկանող գույքերը եւ դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ եւ ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։

Միեւնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու եւ Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու եւ իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ: