Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Հասարակություն

Որոշ դատավորների ու դատախազների համար լրջանալն այլևս ծայրահեղ անհրաժեշտություն է. փաստաբան

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լևոն Գրիգորիի Եղիյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.02.2011 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասով և 323-րդ հոդվածի համակցությամբ դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով: Միաժամանակ, որոշվել է նրանից համապարտությամբ հօգուտ տուժողի բռնագանձել 5000000 ՀՀ դրամ, որում Լ.Եղիյանի մասը կազմում է 1000000 ՀՀ դրամ: Նա 9 տարի պատիժ է կրում և մնացել է կրելու 1 տարի:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության առնելով դատապարտյալ Լևոն Գրիգորի Եղիյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը՝ 05.08.2018թ. որոշմամբ այն մերժել է:

Դատարանի կողմից կայացվել է անհիմն որոշում, դրանում նշված պատճառաբանությունները հիմնավորված չեն, ճիշտ վերլուծության չեն ենթարկվել ինչպես Լևոն Եղիյանի անձի վերաբերյալ տվյալները, այնպես էլ նրան բնութագրող տվյալներն ու անձնական գործում առկա փաստաթղթերը: Դատարանի եզրահանգումները չեն բխում գործում առկա նյութերից և կիրառելի օրենսդրության պահանջներից:

Նշված գործով դատախազ Սոս Տոնոյանի և դատավոր Սուրեն Բաղդասարյանի սուբյեկտիվ մոտեցումները լուրջ մարտահրավեր են արդարադատության իրականացմանը:

Ըստ դատարան ներկայացված՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի միջնորդության համաձայն, դատապարտյալ Լևոն Եղիյանը բացասական հաշվառումներով չի անցել, մասնակցել է մարզական միջոցառումներին, բնութագրվում է դրական, կարգապահական տույժեր 6 ամսվա ընթացքում չունի, հանցագործությունը կատարել է 22 տարեկան հասակում, ներկայումս 31 տարեկան է, կատարել է առանձնապես ծանր և միջին ծանրության հանցագործություններ, իր կատարած արարքի նկատմամբ վերաբերմունքը բացասական է, ըստ ԱԱԲ-ի և ՕԲ-ի քրեական ենթամշակույթի նկատմամբ ունի բացասական վերաբերմունք, այդ կապակցությամբ համապատասխան հաշվառումներով չի անցել, հնարավոր կախվածություններ և նախասիրություններ չունի, մասնակցում է վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման ծրագրերին:

Պատիժը կրելու ընթացքում ամուսնացել է, ունի 3 անչափահաս երեխա, այդ թվում՝ հայրություն է ճանաչել կնոջ երեխային, կապը արտաքին աշխարհի, այդ թվում ընտանիքի հետ կայուն է, պահպանում է ըստ սահմանված կարգի: Նա վատառողջ է, տառապում է «Ասթենո-նևրոտիկ համախտանիշ» հիվանդությամբ, որը ձեռք է բերել ՔԿՀ-ում: Պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, նա կանգնել է ուղղման ճանապարհին:

Չնայած դատարանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս ունի օրենքի շրջանակներում որոշակի հայեցողություն դրսևորելու հնարավորություն, սակայն, ինչպես հետևում է ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքի պահանջներից, այդ հնարավորությունը բացարձակ ու անսահման չէ, դրանից օգտվելը պետք է լինի թույլատրելիի շրջանակներում, ինչը և չի պահպանվել դատարանի կողմից։

Երբ անձը պատժից ազատվում է պայմանական (ազատվող դատապարտյալի վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել), նշանակում է, որ պատժի նպատակները, ներառյալ՝ անձի ուղղումը, դեռ լիովին, ամբողջապես իրականացած չեն։

Այս պայմաններում, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հիմքը դիտվի դատապարտյալի ուղղված լինելը, ապա ստացվում է, որ պատժի նպատակներն ապահովվել են, հետևապես պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա է ոչ թե այն դատապարտյալը, ով արդեն ուղղվել է, այլ նա, ում անձի, դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին։ Սրան հակառակ, դատարանը եկել է հետևության, որ վերջինս քրեակատարողական հիմնարկում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում չի ուղղվել, քանի որ նրա նկատմամբ համաներման ակտի կիրառումից հետո վերջինս կատարել է առանձնապես ծանր հանցագործություն և առկա է ռեցիդիվ, անտեսելով այն հանգամանքը, որ նշված հանգամանքներն արդեն իսկ հաշվի են առնվել դատավճռով նրա նկատմամբ պատիժ նշանակելիս:

Բացի այդ, դատարանը որոշում կայացնելիս միջնորդության մերժման հիմքերից նշել է նաև, որ հանցագործությամբ տուժողին պատճառված 5000000 ՀՀ դրամից համապարտ պատասխանատվությամբ վճարումներ չի կատարել: Դատարանը անտեսել և հաշվի չի առել այն հանգամանքը, որ Եղիյանը Դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, բացի դա, գործով տուժողը 2015թ. մահացել է, իսկ մինչ այդ տուժողի կողմից դատավճիռն ի կատար ածելու համար համապատասխան ժամկետում միջոցներ չեն ձեռնարկվել, կատարողական թերթ չի հանվել, սակայն նման պայմաններում Եղիյանը գրավոր պարտավորություն է ստանձնել հանցագործությամբ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ, որը պարտավոր էր դատարանը գնահատեր հօգուտ Եղիյանի:

Դատարանն անհիմն և անօրինական կերպով որոշման հիմքում դրել է նաև պատժի կրման՝ 9 տարիների ընթացքում Եղիյանի 14 անգամ կարգապահական տույժերի ենթարկվելու հանգամանքը: Եթե անգամ Լևոն Եղիյանը ենթարկվել է կարգապահական տույժերի, ապա դրանց վաղեմության ժամկետներն անցել են 6 ամիս հետո և հատկանշական է, որ այդ մասին որոշման մեջ չի էլ նշվել: Դատարանն անտեսել է, որ վեց ամսվա ընթացքում դատապարտյալը կարգապահական տույժի չի ենթարկվել, ուստի համարվում է կարգապահական տույժ չունեցող անձ, ավելին, կարգապահական տույժի առկայությունը հաշվի է առնվում այն դեպքում, երբ անձը վեց ամսվա ընթացքում ունի երկու և ավելի կարգապահական խախտումներ, որոնցում առկա են ագրեսիվությունը և կոնֆլիկտայնությունը բնութագրող հանգամանքներ: Մինչդեռ Եղիյանի ստացած կարգապահական բոլոր տույժերը վերաբերել են բջջային հեռախոս պահելուն, և որ նշված երևույթը անհասկանալիորեն և զարմանալիորեն առկա է բոլոր ՔԿՀ-ներում, և իմ կարծիքով նշված երևույթի կանխարգելման նպատակով պատկան մարմինների կողմից բացարձակ աշխատանքներ չեն կատարվում, ավելին իրականացվում են գաղտնալսումներ և այլ օպերատիվ համապատասխան աշխատանքներ:

Դատարանի որոշումը կառուցված է բացառապես դատախազի անհիմն և անօրինական կարծիքի հիման վրա, որը հիմք է տալիս ենթադրելու, որ որոշ դատավորներ շարունակում են մնալ որպես դատախազության «կամակատարներ», և կարծում եմ՝ սա դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը սոսկալի ցածր մակարդակի վրա մնալու պատճառներից մեկն է, ուստի որոշ կամակատար դատավորների ու դատախազների համար լրջանալն այլևս ծայրահեղ անհրաժեշտություն է:

Դատարանի՝ վերը նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարան՝ ակնկալելով, որ Վերաքննիչ դատարանը կկայացնի արդար որոշում և Լևոն Եղիյանին պայմանական վաղաժամկետ կազատի պատժի հետագա կրումից:

Դատապարտյալի փաստաբան Գայանե Լյուդվիկյան