Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Քաղաքականություն

Քաղաքականությունից ոտաբոբիկ Նազարյանն՝ ընդդեմ «գոլեր խփած» Զոհրաբյանի

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»:

Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի քարոզարշավին մասնակցող քաղաքացիներին վստահեցրել է․

«Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերնե՛ր, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»:

Զոհրաբյանը նաև շեշտել է՝ ՀՀԿ-ին սատարած ուժերն «Իմ քայլը» դաշինքում են։

Նաիրա Զոհրաբյանի այս հայտարարություններն իրար են խառնել «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներին և, մասնավորապես, ԱԺ «Ելք» խմբակցության որոշ պատգամավորների։

Խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասել է, որ տիկին Զոհրաբյանը նշել է Վիկտոր Մնացականյանի մասին, և շեշտել, որ հեղափոխության օրերին նա շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն և իրականացրել է հայտնի գորգեր փակելու ակցիան։

Լենա Նազարյանը չկարողանալով հիմնավորել, թե ինչպես է ստացվել, որ Միքայել Մինասյանի սանիկը հայտնվել է հեղափոխականների շարքերում, սկսել է կառչել այդ պահին որևէ նշանակություն չունեցող խոսակցությունից՝ «լոլոներ» պատմելով, թե «Ծառուկյան» խմբակցությունը բազում կոալիցիաներ է ունեցել ՀՀԿ-ի հետ, հետևաբար՝ Զոհրաբյանն ումից ի՞նչ է պահանջում։

Լենա Նազարյանի ասածն, ըստ էության, որևէ մեկի համար նորություն, չէր, նորությունը Մինասյանի սանիկի գործոնն էր «Իմ քայլը» դաշինքում, ինչի մասին, սակայն պատգամավորը լռել է։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների տված քվեների հաշվին վարչապետ կարգված Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացողությունը՝ նրա թիմը հարձակումն ու գրոհը չի դադարեցնում, ինչին չպատասխանելն ուղղակի համաձայնության նշան կլիներ «Ծառուկյան» խմբակցության համար։

Նաիրա Զոհրաբյանը երեկ պարզապես մերկացրեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքական «ոտաբոբիկությունը»՝ ևս մեկ անգամ վերահաստատելով՝ առանց Փաշինյանի այս ուժը ոչինչ է, և ժողովուրդը ընտրելու է ոչ թե Երևանի քաղաքապետ, այլ իր համաձայնությունն է տալու Նիկոլ Փաշինյանին։ Ասվածի ապացույցն առանց Փաշինյանի մասնակցության «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի սակավամարդությունն է։

Որքան մոտենում է Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 23-ը, այնքան ուժերի միջև պայքարը սրվում է՝ երբեմն դրսևորելով խայտառակ շեղումներ։ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը կարող է լրջագույնս փոխել իրերի դասավորվածությունը, և սկանդալի կենտրոնում հայտնված դաշինքի համար ունենալ անակնկալ վերջաբան, եթե իհարկե, Փաշինյանը գործի չգցի պետական կառավարման ապարատն ի շահ ընտրությունների ծառայեցնելու գործուն մեխանիզմը։

NEWSPRESS.am