Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Վազող տողեր

Այս խուզարկությունն առնչվում է կայքի լրատվական գործունեությանը. Սաթիկ Սեյրանյան. Hraparak.am

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այս պահին դեռ զերծ է մնում հայտարարություն տարածելուց՝ կապված Yerevan.today լրատվական կայքի խմբագրությունում վաղ առավոտից իրականացվող խուզարկության վերաբերյալ։ Սպասում է՝ գործողություններն ավարտվեն, նոր միությունն իր խոսքը կասի։ «Քրեական գործի շրջանակում է, նախ կլսեմ Սևակի Հակոբյանի խոսքը, այնուհետև ես կսպասեմ իրավապահ մարմինների հայտարարությանը՝ տեսնենք ինչ են փնտրել ու ինչ են գտել, որպեսզի չվնասենք նաև գործի քննությանը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։ Ժուռնալիստների միության նախագահը, սակայն, սպասելի համարելով հանդերձ իրավապահների այս գործողությունները, դատապարտում է այս երևույթը, որ խուզարկում են լրատվական կազմակերպության խմբագրությունը։

«Բավականին շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, ու սպասվում էր, որ էսպիսի գործողություններ կանեն՝ հաշվի առնելով ՀՔԾ պետի հայտարարությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» թերթում, որտեղ նշվել էր, թե առաջինն այդ գաղտնալսման տեսագրությունը տպագրել են Yerevan.today-ը և Hraparak.am-ը։ Այսինքն՝ սպասելի էր, որ ինչ-որ գործողություններ կհետևեն, որովհետև վերջին շրջանում մենք ականատես ենք լինում, որ այդ լրատվամիջոցում ինչ-որ բան է տպագրվում, որին հետևում են գործողություններ այս կամ այն իրավապահ կառույցի կողմից։ Բնականաբար դատապարտելի է այս երևույթը, և եթե նախկին իշխանությունների ժամանակ լիներ, մամուլը նույնիսկ ավելի կոշտ կարձագանքեր, ոչ միայն մամուլը, այլև՝ հասարակությունը։ Առայժմ զերծ կմնամ հայտարարություն տարածելուց»,- ասաց տիկին Սեյրանյանը։

Մեր դիտարկմանը, թե նման բան տեղի էր ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, երբ իրավապահները «Հայկական ժամանակի» խմբագրություն էին մտել և առգրավել համակարգիչները, Սաթիկ Սեյրանյանն ասաց․ «Այո, այն ժամանակ մենք՝ բոլորս, լրատվամիջոցներով նաև անհատ լրագրողներով հայտարարություններով ենք հանդես եկել՝ նույնիսկ փակելով մեր բերանը»։ Քննչական կոմիտեն արդեն իսկ տարածել է հայտարարություն, որ Yerevan.today-ում իրականացվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։

Սաթիկ Սեյրանյանը, սակայն, կարծում է, որ այս խուզարկությունն առնչվում է կայքի լրատվական գործունեությանը։ «Մանավանդ, որ հաշվի առնենք, որ մինչև խմբագրություն մուտք գործելը խուզարկություն է տեղի ուենցել նաև լրատվամիջոցի սեփականատիրոջ բնակարանում։ Երբ որ ես՝ ինքս, փորձեցի կայքի խմբագրից՝ Սևակ Հակոբյանից ճշտել, թե ի՞նչն է պատճառը, ի՞նչ են փնտրում, նա նշեց, որ գաղտնալսման ինչ-որ սարքավորումներ են փնտրում, նաև թերևս այն հրապարակումը, որը եղավ «ՀԺ»-ում, ըստ որի՝ առաջինը հրապարակել են Yerevan.today-ն ու «Հրապարակը»։ Yerevan.today-ը պարզաբանում էր տվել՝ նշելով google-ի գործիքների սխալմունքի մասին։ Բայց կապ չունի, որ մեկիս ձեռքին էլ առաջինը հայտնվեր, այդ թվում՝ «Հայկական ժամանակի», ժամանակին եղած «Հայկական ժամանակի», բնականաբար կհրապարակեին։ Բայց երբ որ այդ նույն լրատավամիջոցը (խմբ․-նկատի ունի «Հայկական ժամանակը») հրապարակեց ԱԱԾ մեկուսարանից Մանվել Գրիգորյանի լուսանկարը, նման աղմուկ չառաջացավ ու չփորձեցին պարզել, թե այդ որտեղից»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը։