Հաղթանակ, մահ ու հուզմունք․ Արցախյան ազատամարտը` լուսանկարներում (ֆոտոշարք)
Անվերջ կարելի է տեսնել այն բացառիկ լուսանկարները, որոնք արվել են Արցախյան ազատամարտի տարիներին։ Հատկանշական է, որ այդ լուսանկարների մարդիկ, ովքեր իրական հերոսներ են, անգամ չգիտեն, որ իրենց սխրանքն ամրագրվել է ինչ-որ անհայտ մեկի տեսախցիկում։
Լուսանկարների մի մասում պատկերված են հաղթանակած տղաները, մյուս մասում՝ որդեկորույս մայրերը։ Կողք-կողքի, պատերին փակցված են երկու տարբեր իրականություններ, սակայն այդ հոգեվիճակի միակ մեղավորը պատերազմն է։
Արցախում մարդիկ դեռ շարունակում են ապրել, կերտել, կառուցել ու աղոթել։ Նրանք գիտեն, որ իրենց տառապանքը, պայքարն ու կռիվը պսակվել ու պսակվելու է վերջնական հաղթանակով։
Ներկայացվող լուսանկարներն արվել են Արցախյան ազատամարտի տարիներին։