Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Քաղաքականություն

Պինդ տղերքի տեռորը հասավ մեդիային․ հերթական խայտառակ տապալումը

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցներն այսօր խուզարկություն են անցկացրել Yerevan.today կայքի խմբագրությունում:

Խուզարկությունը կատարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Սիրո և հանդուրժողականության ֆոնին իշխանության եկած ուժայինները հերթական խայտառակ վրիպումը թույլ տվեցին, և սա այն դեպքում, երբ հասարակությունը դեռ չի հասցրել մարսել նախորդը՝ սկանդալային գաղտնալսված ձայնագրությունը, որի հետքերով էլ գնացել էին Yerevan.today-ի խմբագրություն։

Հարց է առաջանում՝ իսկապե՞ս ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն այնքան միամիտ են, որ մտածում են, թե այդ ձայնագրության հետքերը կարող են հասնել խմբագրություն․ եթե այո, ապա կարող ենք ասել, որ մեր երկրի անվտանգությունը վստահված է պրոֆեսիոնալիզմից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդկանց։

Հայաստանի քննչական մարմինները, փաստորեն, ի վիճակի չեն իրականացնել պատշաճ քննություն, և ստիպված են մամուլի հրապարակումների հետևից ընկած՝ հասնել կայքի խմբագրություն, մինչդեռ փորձագիտական հանրությունը խոսում էր գաղտնալսված ձայնագրության հետքերով դրսի ուժայիններին հասնելու անհրաժեշտության մասին, ինչը մերոնց պարագայում դժվար է պատկերացնել։

Նշենք, որ ուժային կառույցները խուզարկություն են իրականցարել նաև կայքի սեփականատիրջ տանը՝ փորձելով այնտեղ գտնել գաղտնալսման սարքավորումներ։

ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն նշել են, որ Yerevan.today-ի խմբագրության խուզարկությունը կապված է այն հանգամանքով, որ առաջինը այս կայքն է հրապարակել ձայնագրությունը։

Այստեղ տեղին է հիշեցնել, որ Մանվել Գրիգորյանի՝ ԱԱԾ մեկուսարանից հայտնված լուսակնարն առաջինը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի կայքը՝ «Հայկական ժամանակ»-ը, իսկ այն ժամանակ ԱԱԾ-ի դիմակավոր պնդոտ տղաները նրանց չայցելեցին՝ փորձելով պարզել նկարի ծագումնաբնությունը։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ նոր ռեժիմը կրկնում է հնի մեթոդները, և շուտով հասարակությունն ականատես է լինելու «Նիկոլին դեմ ես՝ սիգնալ տուր» ակցիաների մեկնարկին։ 

Նշենք, որ խմբագրության խուզարկությունն արդեն իսկ արժանացել է անհանգստության պետակական համակարգում՝ այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը և քրեական հետապնդման մարմնից պահանջել պարզաբանումներ:

NEWSPRESS.am